Այսօր Կահիրեում սպասվում է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի վճռի հրապարակումը 2011թ. հունվարյան հեղափոխության օրերին ցուցարարների սպանության գործով։
«Դարի գործընթացի» դատական վճիռը, ինչպես այն կոչում են տեղաբնակները, պետք է հրապարակվեր դեռևս սեպտեմբերի վերջին, սակայն նշված ժամանակում չեն հասցրել պատրաստել բոլոր նյութերը գրավոր տեսքով. Մուբարաքի գործով փաստաթղթերը 160 հազար էջ են կազմել, իսկ մշակվել էր միայն 60%-ը։ Երկրի օրենքի համաձայն՝ դատավճիռը չի կարող հրապարակվել մինչ բոլոր արարողակարգային պահերի ավարտը։ Արդյունքում՝ դատական կոլեգիայի նիստը Ոստիկանական ակադեմիայում հետաձգվել է երկու ամսով։
Կահիրեում սպասվում է Հոսնի Մուբարաքի վճիռը

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։