Տնտեսական

29.11.2014 10:54


Հայաստանի պետական պարտքը 1 ամսում աճել է ավելի քան 15 մլն դոլարով

Հայաստանի պետական պարտքը 1 ամսում աճել է ավելի քան 15 մլն դոլարով
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքի չափը շարունակում է մնալ մտահոգիչ։ Այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 մլրդ 464 մլն 796 հազար դոլար: Ընդ որում՝ հոկտեմբերի 1-ի համեմատ այդ գումարն աճել է ավելի քան 15 մլն դոլարով: ՀՀ պետական պարտքի առյուծի բաժինը կազմում է արտաքին պարտքը՝ 3.7 մլրդ դոլար, որից 3.2 մլրդը կառավարության պարտքն է: Նշենք նաեւ, որ կառավարության վերջին նիստում հաստատվեց այս տարվա օգոստոսին Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի հետ ՀՀ կառավարության ստորագրած Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վարկային համաձայնագիրը՝ 40 մլն ԱՄՆ դոլար գումարով: Սա նշանակում է, որ ԱԺ-ի կողմից համաձայնագիրը վավերացվելուց հետո ՀՀ արտաքին պարտքը կավելանա եւս 40 մլն դոլարով»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը