Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թուրքիա եռօրյա այցի շրջանակներում ելույթ ունենալով մայրաքաղաք Անկարայում՝ դատապարտել է ծայրահեղականությունը և կոչ արել լուրջ ուշադրություն դարձնել Սիրիայից և Իրաքից փախստականների խնդիրներին։ Պապի խոսքերով՝ Մերձավոր Արևելքը երկար ժամանակ հանդիսացել է եղբայրասպան պատերազմների թատերաբեմ։ Պապը հորդորել է տարածաշրջանի պետություններին փոխել իրավիճակը և համատեղ աշխատել Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին փոխանցում է «anna-news.info» լրատվականը։ Սա պատմության մեջ պապի չորրորդ այցն է Թուրքիա, որի բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են մահմեդականները։ «Անհրաժեշտ է, որպեսզի բոլոր քաղաքացիները՝ մահմեդականները և քրիստոնյաները, հավասար լինեն օրենքի և նրա կատարման առաջ, որպեսզի բոլորը միանման իրավունքներ և պարտականություններ ունենան», – ասել է Ֆրանցիսկոսը։
Հռոմի պապը դատապարտել է նաև ծայրահեղականներին, որոնք խախտում են «մարդասիրության ամենահիմնական օրենքները» և հետապնդում քրիստոնյաներին և այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներին։
Հռոմի պապի այցը Թուրքիա շարունակվում է
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թուրքիա եռօրյա այցի շրջանակներում ելույթ ունենալով մայրաքաղաք Անկարայում՝ դատապարտել է ծայրահեղականությունը և կոչ արել լուրջ ուշադրություն դարձնել Սիրիայից և Իրաքից փախստականների խնդիրներին։
Պապի խոսքերով՝ Մերձավոր Արևելքը երկար ժամանակ հանդիսացել է եղբայրասպան պատերազմների թատերաբեմ։ Պապը հորդորել է տարածաշրջանի պետություններին փոխել իրավիճակը և համատեղ աշխատել Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին փոխանցում է «anna-news.info» լրատվականը։
Սա պատմության մեջ պապի չորրորդ այցն է Թուրքիա, որի բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են մահմեդականները։
«Անհրաժեշտ է, որպեսզի բոլոր քաղաքացիները՝ մահմեդականները և քրիստոնյաները, հավասար լինեն օրենքի և նրա կատարման առաջ, որպեսզի բոլորը միանման իրավունքներ և պարտականություններ ունենան», – ասել է Ֆրանցիսկոսը։
Հռոմի պապը դատապարտել է նաև ծայրահեղականներին, որոնք խախտում են «մարդասիրության ամենահիմնական օրենքները» և հետապնդում քրիստոնյաներին և այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներին։