Կիպրոսի նախագահը հայտարարել է հրաժարական տալու պատրաստակամության մասին
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե իր մասնակցության որևէ վկայություն բացահայտվի «Cyprus Airways» ազգային ավիափոխադրող ընկերության վաճառքի նախաձեռնվող քայլերի հետ կապված։ Այս մասին նշվում է պետության ղեկավարի հրապարակված հայտարարությունում։
Հաղորդվում է, որ նախագահը գլխավոր դատախազին և խորհրդարանի էթիկայի կանոնների հանձնաժողովին կարգադրել է մեղադրանքների հետաքննություն անցկացնել իր՝ «Cyprus Airways»–ի վաճառքին ուղղակի կամ անուղղակի մասնակցության գործով։ Նախագահն այդ քայլին է դիմել ի պատասխան վերջին շրջանում մի շարք կուսակցությունների՝ իշխանության գործողությունների քննադատության ֆինանսական կրախ ապրող ավիաընկերության վաճառքի վերաբերյալ։
«Ես չեմ դատապարտում, բայց անարդարացի էլ չեմ համարում քննադատությունը», – հայտարարել է նախագահը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։