Լրահոս

28.11.2014 15:41


Աֆղանստանի արևելքում 36 մարդ է տուժել մզկիթում պայթյունի հետևանքով

Աֆղանստանի արևելքում 36 մարդ է տուժել մզկիթում պայթյունի հետևանքով

Առնվազն 36 մարդ է տուժել Աֆղանստանի Նանգարխար նահանգի մզկիթում պայթյունի հետևանքով։ Այս մասին հաղորդել է «Համա պրես» գործակալությունը։
Նրա տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել մահմեդականների համար սուրբ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, երբ տաճարում զգալի թվով հավատացյալներ էին հավաքվել։ Շտապ օգնության տեղում գործող աշխատակիցները նշում են, որ զգալի թվով վիրավորներ գտնվում են ծանր վիճակում։ Պատահարի հանգամանքները և պայթյունի զոհերի հնարավոր թիվը ճշտվում են։
Խմբավորումներից և ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։

Վերջին օրերին ծայրահեղականները զգալիորեն ակտիվացրել են հարձակումները Քաբուլում, ինչպես նաև Աֆղանստանի այլ շրջաններում։ Ներկա պահին դաժան մարտեր են ընթանում նախկին բրիտանական Քեմփ–Բասթիոն բազայի մոտ՝ Գիլմենդ հարավային նահանգում։ Նախօրեին էլ մայրաքաղաքում երկու հարձակում է տեղի ունեցել Բրիտանական դեսպանատան պահակների և արտասահմանցիների հյուրանոցի վրա։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը