Իտալիայում գործազրկության թիվը հասել է ռեկորդային՝ 13,2% ցուցանիշի
«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Իտալիայում գործազրկության թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով աշխատունակ բնակչության 13%–ը։ Համաձայն Վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալների՝ գործազուրկների թիվը հասել է 3.4 մլն մարդու (13,2%), որը համարվում է առավելագույն ցուցանիշ 1977–ից ի վեր։ Նախորդ ամիս աշխատանքը կորցրել է 90 հազար մարդ։ Դրա հետ մեկտեղ՝ գործազրկությունը երիտասարդության շրջանում կազմում է 43,3%։ Այժմ խորհրդարանում քննարկվում է կառավարության կողմից մշակված աշխատանքային շուկայի բարեփոխման օրինագիծը, որն ուղղված է աշխատանքի տեղավորման ընթացքի բարելավմանը։ Սակայն երկրում հուժկու բողոքական մթնոլորտ է ձևավորվել կառավարության առաջարկների դեմ։ Գլխավորապես բողոքում են արհմիությունները, որոնք հայտարարել են համազգային գործազրկության մասին դեկտեմբերի 12-ին։
Իտալիայում գործազրկության թիվը հասել է ռեկորդային՝ 13,2% ցուցանիշի
«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Իտալիայում գործազրկության թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով աշխատունակ բնակչության 13%–ը։ Համաձայն Վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալների՝ գործազուրկների թիվը հասել է 3.4 մլն մարդու (13,2%), որը համարվում է առավելագույն ցուցանիշ 1977–ից ի վեր։
Նախորդ ամիս աշխատանքը կորցրել է 90 հազար մարդ։ Դրա հետ մեկտեղ՝ գործազրկությունը երիտասարդության շրջանում կազմում է 43,3%։
Այժմ խորհրդարանում քննարկվում է կառավարության կողմից մշակված աշխատանքային շուկայի բարեփոխման օրինագիծը, որն ուղղված է աշխատանքի տեղավորման ընթացքի բարելավմանը։ Սակայն երկրում հուժկու բողոքական մթնոլորտ է ձևավորվել կառավարության առաջարկների դեմ։ Գլխավորապես բողոքում են արհմիությունները, որոնք հայտարարել են համազգային գործազրկության մասին դեկտեմբերի 12-ին։