Լրահոս

28.11.2014 14:09


Գերագույն ռադայում գրանցվել է Ուկրաինայի՝ դաշինքից դուրս կարգավիճակից հրաժարման օրինագիծը

Գերագույն ռադայում գրանցվել է Ուկրաինայի՝ դաշինքից դուրս կարգավիճակից հրաժարման օրինագիծը

Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է երկրի՝ դաշինքից դուրս կարգավիճակից հրաժարման օրինագիծը։ «Ուկրաինայի ազգային անվտանգության ապահովման վերաբերյալ Ուկրաինայի օրենքում որոշ փոփոխություններ կատարելու մասին» փաստաթուղթը մշակել է Գերագույն ռադայի «Պյոտր Պորոշենկոյի դաշինքի» պատգամավոր Տարաս Բատենկոն։ Օրինագիծը, ինչպես հայտնել է Բատենկոն, նախատեսում է «պետության՝ դաշինքից դուրս կարգավիճակից հրաժարում և ՆԱՏՕ–ի հետ մերձեցման կուրսի վերադարձ, ինչը զգալիորեն կամրապնդի Ուկրաինայի դիրքերը պաշտպանության և անվտանգության հարցերում»։

Նախագահ Պյոտր Պորոշենկոն, ուղերձով ելույթ ունենալով նորընտիր խորհրդարանում, ընդգծել է, որ գաղափարը՝ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ, «մինչ այժմ պառակտում է երկիրը»։ Նախագահը կոչ է արել խորհրդարանին չնախաձեռնել այդ հարցն առաջիկայում։ Նրա խոսքերով՝ այժմ պաշտոնական անդամակցության գաղափարի աջակցությունը վնասում է եվրաատլանտյան հեռանկարին։

«Հայտարարեցի, պատասխան ստացա, որ Ուկրաինան երբեք չի դառնա ՆԱՏՕ–ի անդամ»,– հստակեցրել է նա։

«Անհրաժեշտ է սկսել ոչ թե վերամբարձ հայտարարություններից, որոնք շատ են, այլ իրական բարեփոխումներից», – հավելել է նա։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը