Աֆղանստանը վավերացրել է անվտանգության հարցերով համաձայնագիրն ԱՄՆ–ի հետ և ուժերի կարգավիճակի մասին՝ ՆԱՏՕ–ի
Աֆղանստանի խորհրդարանի վերին պալատն անվտանգության ոլորտում երկկողմանի համաձայնագիր է վավերացրել ԱՄՆ–ի հետ, ինչպես նաև համաձայնագիր ՆԱՏՕ–ի ուժերի կարգավիճակի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է «Համա պրես»–ը։ Քվեարկությանը 72 սենատոր է մասնակցել։ Ինչպես հաղորդվում է, երկու համաձայնագիրն էլ հաստատվել է օրենսդիրների մեծամասնությամբ. «դեմ» յոթ խորհրդարանական է քվեարկել։ Նախորդ երեքշաբթի վերին պալատի նախագահ Ֆազալ Հադի Մուսլիմյարը հրաժարվել էր կատարել կառավարության անհապաղ համաձայնագրերը՝ հաստատելու պահանջը։
«Միջազգային հարցերով հանձնաժողովը պետք է մանրազնին ուսումնասիրի բոլոր համաձայնագրերը, – ընդգծել է նա։ – Միայն դրանից հետո փաստաթղթերը կփոխանցվեն սենատի ղեկավարությանը՝ լայն քննարկման և այդ հարցով քվեարկության։ Այստեղ շտապողականությունն անտեղի է։ Մենք գործելու ենք՝ ելնելով Աֆղանստանի և նրա ժողովրդի շահերից»։ ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի մտահղացմամբ՝ նոր՝ 2015թ.–ից Աֆղանստանում կմնա ռազմական մասնագետների սահմանափակ քանակ՝ 8-13 հազար մարդ թվաքանակով, որի հիմնական մասը կազմում են ամերիկացի զինծառայողները և անդամ–պետությունների զինվորները։
Աֆղանստանը վավերացրել է անվտանգության հարցերով համաձայնագիրն ԱՄՆ–ի հետ և ուժերի կարգավիճակի մասին՝ ՆԱՏՕ–ի
Աֆղանստանի խորհրդարանի վերին պալատն անվտանգության ոլորտում երկկողմանի համաձայնագիր է վավերացրել ԱՄՆ–ի հետ, ինչպես նաև համաձայնագիր ՆԱՏՕ–ի ուժերի կարգավիճակի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է «Համա պրես»–ը։
Քվեարկությանը 72 սենատոր է մասնակցել։ Ինչպես հաղորդվում է, երկու համաձայնագիրն էլ հաստատվել է օրենսդիրների մեծամասնությամբ. «դեմ» յոթ խորհրդարանական է քվեարկել։
Նախորդ երեքշաբթի վերին պալատի նախագահ Ֆազալ Հադի Մուսլիմյարը հրաժարվել էր կատարել կառավարության անհապաղ համաձայնագրերը՝ հաստատելու պահանջը։
«Միջազգային հարցերով հանձնաժողովը պետք է մանրազնին ուսումնասիրի բոլոր համաձայնագրերը, – ընդգծել է նա։ – Միայն դրանից հետո փաստաթղթերը կփոխանցվեն սենատի ղեկավարությանը՝ լայն քննարկման և այդ հարցով քվեարկության։ Այստեղ շտապողականությունն անտեղի է։ Մենք գործելու ենք՝ ելնելով Աֆղանստանի և նրա ժողովրդի շահերից»։
ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի մտահղացմամբ՝ նոր՝ 2015թ.–ից Աֆղանստանում կմնա ռազմական մասնագետների սահմանափակ քանակ՝ 8-13 հազար մարդ թվաքանակով, որի հիմնական մասը կազմում են ամերիկացի զինծառայողները և անդամ–պետությունների զինվորները։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։