Ուրուգվայում ավարտվել է նախընտրական քարոզարշավը նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, որը տեղի կունենա նոյեմբերի 30-ին։ Երկու թեկնածուներն էլ, որոնք հավաքել են ձայների մեծամասնությունը հոկտեմբերի 26-ին կայացած առաջին փուլի արդյունքներով, եզրափակիչ հանրահավաքներ են անցկացրել իրենց կողմնակիցների հետ՝ կոչ անելով երկրի բնակչությանն աջակցել իրենց։
Պետության ղեկավարի պաշտոնի առաջատար հավակնորդն է Ուրուգվայի նախկին նախագահ, 74-ամյա Տաբարե Վասքեսը (2005-2010), որը ներկայացնում է կառավարող ձախ «Լայն ճակատ. պրոգրեսիվ հանդիպում» կոալիցիան։ Համաձայն հասարակական կարծիքի վերջին հարցումների՝ նրան պատրաստ է կողմ քվեարկել ընտրողների 53-55%–ը։ Միևնույն ժամանակ, նրա մրցակից, աջ Ազգային կուսակցության թեկնածու, պետության նախկին ղեկավարի որդի, 41-ամյա Լուիս Լակալյե Փոլը կարող է հավաքել ձայների միայն 39-41%–ը։ Եթե հետազոտությունները ճիշտ լինեն, ապա բժիշկ–ուռուցքաբան Տաբարե Վասքեսը կարող է իշխանության վերադառնալ 4 տարվա ընդմիջումից հետո։ Պետության գնացող ղեկավար Խոսե Մուխիկան, ըստ սահմանադրության, չի կարող առաջադրվել երկրորդ անգամ անընդմեջ։ Այնուամենայնիվ, նա չի պատրաստվում հեռանալ քաղաքական դաշտից և կզբաղեցնի սենատորի պաշտոնը։
Ուրուգվայում ավարտվել է նախընտրական քարոզարշավը
Ուրուգվայում ավարտվել է նախընտրական քարոզարշավը նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, որը տեղի կունենա նոյեմբերի 30-ին։ Երկու թեկնածուներն էլ, որոնք հավաքել են ձայների մեծամասնությունը հոկտեմբերի 26-ին կայացած առաջին փուլի արդյունքներով, եզրափակիչ հանրահավաքներ են անցկացրել իրենց կողմնակիցների հետ՝ կոչ անելով երկրի բնակչությանն աջակցել իրենց։
Պետության ղեկավարի պաշտոնի առաջատար հավակնորդն է Ուրուգվայի նախկին նախագահ, 74-ամյա Տաբարե Վասքեսը (2005-2010), որը ներկայացնում է կառավարող ձախ «Լայն ճակատ. պրոգրեսիվ հանդիպում» կոալիցիան։ Համաձայն հասարակական կարծիքի վերջին հարցումների՝ նրան պատրաստ է կողմ քվեարկել ընտրողների 53-55%–ը։ Միևնույն ժամանակ, նրա մրցակից, աջ Ազգային կուսակցության թեկնածու, պետության նախկին ղեկավարի որդի, 41-ամյա Լուիս Լակալյե Փոլը կարող է հավաքել ձայների միայն 39-41%–ը։
Եթե հետազոտությունները ճիշտ լինեն, ապա բժիշկ–ուռուցքաբան Տաբարե Վասքեսը կարող է իշխանության վերադառնալ 4 տարվա ընդմիջումից հետո։
Պետության գնացող ղեկավար Խոսե Մուխիկան, ըստ սահմանադրության, չի կարող առաջադրվել երկրորդ անգամ անընդմեջ։ Այնուամենայնիվ, նա չի պատրաստվում հեռանալ քաղաքական դաշտից և կզբաղեցնի սենատորի պաշտոնը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։