Քաղաքական

28.11.2014 12:21


Ս. Մարգարյան. «Սոցիալական քարտի գաղափարը չարդարացրեց իրեն»

Ս. Մարգարյան. «Սոցիալական քարտի գաղափարը չարդարացրեց իրեն»

ՀՀ ԱԺ–ում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնած «Հանրային ծառայությունների համարանիշի կիրառման վերաբերյալ» թեմայով խորհրդարանական համատեղ լսումներ են:

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ–ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը նշել է, որ 1998թ. մարդու անհատական բազայի տվյալների հավաքման հիմքում դրված սոցիալական քարտի գաղափարը չարդարացրեց իրեն։

–Որպես դրական հանգամանք՝ ասում էին, թե տարբեր տեղեկանքներին փոխարինելու էր գալու սոցքարտը: Այդ գաղափարն ընդունվեց, հսկայական գումարներ ծախսվեցին, բայց արդյունքում նորից բոլոր տեղեկանքները պահանջում են, գումարած նաև՝ սոցքարտը։ Այսինքն, ևս մի թուղթ ավելացավ,-ասել է Ս. Մարգարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը