Աշխարհ

28.11.2014 12:17


Սիրիական զորքերը հետ են մղել ավազակախմբերի գրոհը Շեյխ–Միսկինում

Սիրիական զորքերը հետ են մղել ավազակախմբերի գրոհը Շեյխ–Միսկինում

Սիրիական զորքերը նախօրեին հետ են մղել «Ջեբհաթ ան–Նուսրա» ավազակախմբի գրոհը Շեյխ–Միսկին քաղաքի շրջանում՝ Դամասկոսից 90 կմ հարավ։ Ինչպես փոխանցում է «ՍԱՆԱ» գործակալությունը, հետ մղելով հակառակորդին՝ սիրիական զինծառայողները մի շարք ուղղություններով անցել են հակագրոհի։
Շեյխ–Միսկինը տեղակայված է հարավային Էլ–Քունեյթրա և Դերաա նահանգները կապող ճանապարհների խաչմերուկում, որտեղ նոյեմբերի սկզբին զգալիորեն ակտիվացել են «Ան–Նուսրայի» զինյալները։ Ռազմական աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ սիրիական հետևակի կրակի տակ է մայրուղին, որով զինյալները փորձում են Նավա քաղաքից աջակցություն ստանալ. այն զավթվել է 20 օր առաջ։
Տեղեկատվություն է ստացվել ավազակախմբի անդամների տասնյակ զոհվածների և վիրավորների մասին։ Նրանց մեջ է դաշտային հրամանատար Աբու Խիմամ ալ–Ջազրաուին՝ սաուդյան վարձկաններից։
Նոյեմբերի 28-ին մայրաքաղաքում վերսկսվել է խմելու ջրի մասնակի մատակարարումը, որը դադարեցվել էր շաբաթվա սկզբին՝ զինյալների կողմից Այն–էլ–Ֆիջիում ջրակայանի զավթումից հետո։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը