Կարծիք

28.11.2014 11:15


Եթե «Սև ուրբաթը» Հայաստանում լիներ...

Եթե «Սև ուրբաթը» Հայաստանում լիներ...

Այսօր ԱՄՆ–ում «սև ուրբաթ» է, երբ մարդիկ կարող են չնչին գումարով ձեռք բերել իրենց անհրաժեշտ ապրանքները։ «Սև ուրբաթն» իրականում շատ լավ խորհրդանշում է ժամանակակից հասարակությունների էությունը, որը կարելի է բնորոշել մեկ բառով՝ սպառողական։ Սակայն սրա մասին չէ, որ ուզում եմ խոսել։ Պարզապես մտածեցի՝ եթե մեզ մոտ էլ «Սև ուրբաթ» լինի, և զեղչեր գործեն բոլոր տեսակի խանութներում, հայաստանցիներն ի՞նչ կսպառեն։ Իմ կարծիքով հայաստանյան «Սև ուրբաթի» դեպքում սպառման առաջնային «զոհերը» կդառնան մթերային խանութները, մասնավորապես՝ հացաբուլկեղենը ու առաջին անհրաժեշտության ապրանքները։ Ելնելով նրանից, որ 900 հազար աղքատ բնակչության պարագայում դժվար թե «թալանի» ենթարկվեն էլեկտրատեխնիկայի կամ էլ տնտեսական խանութները։ Մի խոսքով, սպառող հասարակություն էլ կա, սպառող հասարակություն էլ. հարցն այն է, թե ով ինչ է սպառում։ Հայաստանում բնակիչների մեծ մասը հազիվ օրվա հացի սպառումն է կարողանում ապահովել։

Աննա Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը