Եգիպտական ուժայինները պատրաստվում են իսլամիստների հայտարարած «զայրույթի ուրբաթին»
Ավելի քան 25 հազար եգիպտացի զինծառայող բերվել է մարտական պատրաստվածության բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար։ Այսօր՝ նոյեմբերի 28-ին, իսլամիստները մտադիր են բողոքի ցույցեր իրականացնել իրենց իսկ հայտարարած «զայրույթի ուրբաթի» շրջանակներում։ ՆԳՆ–ում հասկացրել են՝ եթե անհրաժեշտ լինի, անկարգությունների մասնակիցների դեմ մարտական զենք կկիրառվի, իսկ դրանք կազմակերպողները բերման կենթարկվեն և կկանգնեն ռազմական դատարանի առաջ։
Սպասվում է, որ այսօր Սալաֆիտյան ճակատի կողմնակիցները և երկրում արգելված «Մահմեդական եղբայրները» դուրս կգան Եգիպտոսի փողոցներ, որպեսզի, «ապստամբեն երկրի ռազմական և աշխարհիկ ղեկավարների դեմ»։ Նրանց հիմնական պահանջներն են «իսլամական ինքնության պահպանումը», շարիաթի նորմերի ներդրումը և Մուհամմեդ Մուրսիի վերադարձն իշխանության։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։