Աֆրոամերիկացուն սպանող ոստիկանին սպառնում են ֆիզիկական հաշվեհարդարով
Այս ամառ Ֆերգյուսոնում 18-ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին սպանած ոստիկան Դարրեն Ուիլսոնը ստիպված է թաքնվել ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի պատճառով։ Այս մասին նախօրեին հաղորդել է նրա փաստաբան Նիլ Բրանթրեյգերը «CNN»–ին տված հարցազրույցում։ Փաստաբանի խոսքերով՝ ողբերգական իրադարձությունից անմիջապես օրեր անց Ուիլսոնին հաղորդել են, որ համացանցում նրա հասցեի ակտիվ փնտրտուք է իրականացվում։ Երեք ժամ անց, հավաքելով մի քանի ճամպրուկ, «նա փախուստի է դիմել»։ Այդ օրվանից, Բրանթրեյգերի խոսքերով, Ուիլսոնը մշտապես թաքնվում է, տեղից տեղ է գնում։ Մի քանի օր նա ապրել է իր փաստաբաններից մեկի տանը։ Նման պայմաններում, ինչպես նշել է Բրանթրեյգերը, նա ստիպված է եղել որոշ միջոցներ ձեռնարկել արտաքինը փոխելու համար։
Աֆրոամերիկացուն սպանող ոստիկանին սպառնում են ֆիզիկական հաշվեհարդարով
Այս ամառ Ֆերգյուսոնում 18-ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին սպանած ոստիկան Դարրեն Ուիլսոնը ստիպված է թաքնվել ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի պատճառով։ Այս մասին նախօրեին հաղորդել է նրա փաստաբան Նիլ Բրանթրեյգերը «CNN»–ին տված հարցազրույցում։
Փաստաբանի խոսքերով՝ ողբերգական իրադարձությունից անմիջապես օրեր անց Ուիլսոնին հաղորդել են, որ համացանցում նրա հասցեի ակտիվ փնտրտուք է իրականացվում։ Երեք ժամ անց, հավաքելով մի քանի ճամպրուկ, «նա փախուստի է դիմել»։
Այդ օրվանից, Բրանթրեյգերի խոսքերով, Ուիլսոնը մշտապես թաքնվում է, տեղից տեղ է գնում։ Մի քանի օր նա ապրել է իր փաստաբաններից մեկի տանը։
Նման պայմաններում, ինչպես նշել է Բրանթրեյգերը, նա ստիպված է եղել որոշ միջոցներ ձեռնարկել արտաքինը փոխելու համար։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։