Լրահոս

28.11.2014 09:52


Գյումրի-Երևան ավտոճանապարհին «Մերսեդեսը» շրջվել է. կան տուժածներ

Գյումրի-Երևան ավտոճանապարհին «Մերսեդեսը» շրջվել է. կան տուժածներ

Նոյեմբերի 27-ին, ժամը 01.50-ին տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Ազատան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի 118–րդ կմ-ին՝ Ազատան գյուղի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի 34LV761 պետհամարանիշով (վարորդ` Ս. Ս., ծնվ. 1989թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ս. Ս.-ը (ծնվ. 1989թ.), ուղևորներ Ա. Խ.-ը (ծնվ. 1995թ.), Ա, Հ,-ը (ծնվ. 1990թ.) և Ն. Մ.-ը (ծնվ. 1991թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Ս.Ս.-ի և Ա.Խ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա.Հ.-ի և Ն.Մ.-ը` բավարար:
Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան հոսանքազրկել և փակել գազի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը