ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը ԼՂՀ հատվածում: Արարատի մարզի Արարատ և Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում նկատվում է մառախուղ: Անձրև է տեղում Տավուշի մարզի Նոյեմբերյան, Բերդ, Իջևան քաղաքներում, ձյուն է տեղում Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան գյուղում: Նշված վայրերում, որտեղ ձյուն է տեղում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Թալին քաղաքում տեղ-տեղ առկա է նաև մերկասառույց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը ԼՂՀ հատվածում փակ է
Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը ԼՂՀ հատվածում:
Արարատի մարզի Արարատ և Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում նկատվում է մառախուղ:
Անձրև է տեղում Տավուշի մարզի Նոյեմբերյան, Բերդ, Իջևան քաղաքներում, ձյուն է տեղում Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան գյուղում: Նշված վայրերում, որտեղ ձյուն է տեղում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Թալին քաղաքում տեղ-տեղ առկա է նաև մերկասառույց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: