Իսպանիայի վարչապետն առաջարկել է արգելել խոշոր նվիրատվությունները քաղաքական կուսակցություններին
Իսպանական կառավարության ղեկավար Մարիանո Ռախոյն առաջարկել է արգելել իրավական անձանց նվիրատվությունները, իսկ ֆիզիկական անձանց նվիրատվությունները սահմանափակել 50 հազար եվրո գումարով։ Համապատասխան նախաձեռնությամբ վարչապետը ելույթ է ունեցել խորհրդարանի հատուկ նիստում՝ նվիրված կաշառակերության դեմ պայքարին։ Նա ընդունել է, որ «կաշառակերության առկայությունն Իսպանիայում փաստ է, և քաղաքացիները պահանջում են վերջ տալ դրան»։
«Մենք պարտավոր ենք հուսալի արգելակ դնել կաշառակերությանը, որը սպառնում է մեր երկրի ժողովրդավարական կարգին», – հայտարարել է նա։ Վարչապետը նաև առաջարկել է արգելել բանկերին «ներել» քաղաքական կուսակցությունների պարտքերը, պարտավորեցնել նրանց ամեն տարի Հաշվիչ պալատին հաշվետվություն ներկայացնել ֆինանսավորման մասին և կուսակցությունից հեռացնել դատապարտյալի աթոռին հայտնված անձանց։ Բացի այդ, վարչապետը մտադիր է վերահսկել քաղաքացիական ծառայողների եկամուտներն ու ծախսերը։
Իսպանիայի վարչապետն առաջարկել է արգելել խոշոր նվիրատվությունները քաղաքական կուսակցություններին
Իսպանական կառավարության ղեկավար Մարիանո Ռախոյն առաջարկել է արգելել իրավական անձանց նվիրատվությունները, իսկ ֆիզիկական անձանց նվիրատվությունները սահմանափակել 50 հազար եվրո գումարով։ Համապատասխան նախաձեռնությամբ վարչապետը ելույթ է ունեցել խորհրդարանի հատուկ նիստում՝ նվիրված կաշառակերության դեմ պայքարին։
Նա ընդունել է, որ «կաշառակերության առկայությունն Իսպանիայում փաստ է, և քաղաքացիները պահանջում են վերջ տալ դրան»։
«Մենք պարտավոր ենք հուսալի արգելակ դնել կաշառակերությանը, որը սպառնում է մեր երկրի ժողովրդավարական կարգին», – հայտարարել է նա։
Վարչապետը նաև առաջարկել է արգելել բանկերին «ներել» քաղաքական կուսակցությունների պարտքերը, պարտավորեցնել նրանց ամեն տարի Հաշվիչ պալատին հաշվետվություն ներկայացնել ֆինանսավորման մասին և կուսակցությունից հեռացնել դատապարտյալի աթոռին հայտնված անձանց։ Բացի այդ, վարչապետը մտադիր է վերահսկել քաղաքացիական ծառայողների եկամուտներն ու ծախսերը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։