Կարծիք

27.11.2014 16:36


«Իմպիչմենթի» պահանջն ու իշխանությունների հանգստությունը

«Իմպիչմենթի» պահանջն ու իշխանությունների հանգստությունը

Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանի քաղաքական հանրությունը քննարկում է Նիկոլի Փաշինյանի կոմից շրջանառվող նախագահի Իմպիչմենթի հարցը։

Ուշագրավն ու հետաքրքիրը այստեղ նա է, որ գրեթե բոլոր այն մարդիկ, որոնք միշտ աչքի են ընկել իշխանությունների պաշտապանողների դերում, և ցանկացած անընդունելի իրավիճակում «հարձակվել» են իշխանություններին «անուն դնողների» վրա՝ այս օրերին այդ աժիոտաժը նրանց կողմից չի երևում։
Եթե իրականում Նիկոլ Փաշինյանը ուզում է նախագահին պաշտոնանկ անել բա իշխանությունների պաշտպաններն ու՞ր են, էլ չեմ ասում իշխանական երիտթևի մասին, որ պետք է հիմա ուղղակի Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը բզկտեին։
Իշխանությունների այս «տարօրինակ» հանգստությունը վկայում է ընդամենը մի բանի մասին, որ «իմպիչմենթի» իմիտացիան հերթական խայծն է, որով Նիկոլ Փաշինյանը և նրան սատարողները փորձում են ընդդիմության ընդդիմություն խաղալ, և պատահական չէ, որ այսօր լրագրողների հարցին թե ինչպե՞ս կմեկնաբանի Նիոկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է․
«Նիկոլ Փաշինյանը շատ հետաքրքիր քայլ է կատարել, նա ստուգում է ընդդիմադիր դաշտը»։

Մարթա Ամիրբեկյան

Այս խորագրի վերջին նյութերը