Լրահոս

27.11.2014 16:44


Քաբուլում ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբանը»

Քաբուլում ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբանը»

Աֆղանական մայրաքաղաքում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը։ Ինչպես հայտնում է «Pajhwok» գործակալությունը, պայթյունի զոհ է դարձել հինգ խաղաղ բնակիչ. 34 մարդ, այդ թվում՝ 5 երեխա, վնասվածքներ է ստացել։

Ավելի վաղ տեղեկատվություն էր ստացվել երկու արտասահմանցու մահվան մասին, սակայն դա չի հաստատվել։
Աֆղանստանի ՆԳ փոխնախարար, գեներալ Սալանգի տվյալներով՝ ահաբեկչությունը կատարվել է մայրաքաղաքային 10-րդ շրջանում մահապարտ–ահաբեկչի կողմից։ Դեպքի վայրը շրջապատել են իրավապահ մարմինների աշխատակիցները, տարվում է հետաքննություն։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը