Գալուստ Սահակյան. «Բաքվի այս սադրանքը միանշանակ ուղղված է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը»
ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգում տեղի Է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, որի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարության մեջ ասված է. «2014թ. նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցվել է ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի ՄԻ-24 ուղղաթիռը. արդյունքում զոհվել է ողջ անձնակազմը: Ուղղաթիռն ընկել է 1994 թվականի մայիսին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ հրադադարի մասին համաձայնագրին համաձայն հաստատված շփման գծի շրջակայքում: Սակայն, ուղղաթիռի վթարի վայրը մոտ 10 օր գտնվում էր ադրբեջանական կողմի մշտական կրակի տակ, ինչը հնարավորություն չէր տալիս տեղահանել զոհվածների դիերը: Վթարի վայրին չէին թույլատրում մոտենալ նույնիսկ միջազգային Կարմիր Խաչի եւ ԵԱՀԿ ներկայացուցիչներին: Բաքվի այս սադրանքը միանշանակ ուղղված է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը: Նման լկտի գործողությունները մարտահրավեր են հանդիսանում ողջ միջազգային հանրությանը եւ, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների միջնորդներին: Սույն տարվա օգոստոսին Ադրբեջանի սադրանքները հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ շփման գծում տարածաշրջանը հասցրին վտանգավոր գծին, որից այն կողմ կարող էին սկսվել լայնածավալ մարտական գործողություններ: Եվ միայն սադրանքների նախաձեռնողի նկատմամբ հայկական կողմի համաչափ զսպողական գործողությունների, Ռուսաստանի Նախագահի անձնական ներգրավվածության, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդության շնորհիվ հաջողվեց խուսափել լայնածավալ պատերազմից: Անպատժելիության զգացումը եւ պատշաճ հասցեական դատապարտման բացակայությունը միայն ուժեղացնում են ադրբեջանական իշխող վերնախավում առկա` հարցի ռազմական լուծման պատրանքը, ինչը մեծացնում է ադրբեջանական կողմի մեղքով տարածաշրջանային իրավիճակի ապակայունացման վտանգը»:
Գալուստ Սահակյան. «Բաքվի այս սադրանքը միանշանակ ուղղված է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը»
ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգում տեղի Է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, որի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարության մեջ ասված է. «2014թ. նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցվել է ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի ՄԻ-24 ուղղաթիռը. արդյունքում զոհվել է ողջ անձնակազմը:
Ուղղաթիռն ընկել է 1994 թվականի մայիսին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ հրադադարի մասին համաձայնագրին համաձայն հաստատված շփման գծի շրջակայքում: Սակայն, ուղղաթիռի վթարի վայրը մոտ 10 օր գտնվում էր ադրբեջանական կողմի մշտական կրակի տակ, ինչը հնարավորություն չէր տալիս տեղահանել զոհվածների դիերը: Վթարի վայրին չէին թույլատրում մոտենալ նույնիսկ միջազգային Կարմիր Խաչի եւ ԵԱՀԿ ներկայացուցիչներին:
Բաքվի այս սադրանքը միանշանակ ուղղված է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը: Նման լկտի գործողությունները մարտահրավեր են հանդիսանում ողջ միջազգային հանրությանը եւ, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների միջնորդներին: Սույն տարվա օգոստոսին Ադրբեջանի սադրանքները հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ շփման գծում տարածաշրջանը հասցրին վտանգավոր գծին, որից այն կողմ կարող էին սկսվել լայնածավալ մարտական գործողություններ: Եվ միայն սադրանքների նախաձեռնողի նկատմամբ հայկական կողմի համաչափ զսպողական գործողությունների, Ռուսաստանի Նախագահի անձնական ներգրավվածության, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդության շնորհիվ հաջողվեց խուսափել լայնածավալ պատերազմից:
Անպատժելիության զգացումը եւ պատշաճ հասցեական դատապարտման բացակայությունը միայն ուժեղացնում են ադրբեջանական իշխող վերնախավում առկա` հարցի ռազմական լուծման պատրանքը, ինչը մեծացնում է ադրբեջանական կողմի մեղքով տարածաշրջանային իրավիճակի ապակայունացման վտանգը»: