Քաղավիացիայի վարչության նախկին պետ. «Մենք կորցնում ենք ոլորտ ոլորտի հետևից»
«Բաց երկնքի քաղաքականության հայտարարմամբ մենք կորցրեցինք ավիացիան»,–անդրադառնալով ՀՀ կառավարության իրականացրած բաց երկնքի քաղաքականությանը՝ այսօրվա ասուլիսին ասել է Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը։ Բանախոսի կարծիքով այս ամենի թիկունքում կանգնած են ԱՄՀ-ն ու Համաշխարհային բանկը:
«Դեռ 90-ականներին Հայաստանի առջև դրված էր բաց երկնքի քաղաքականության խնդիրը, սակայն այդ տարիներին չէր կարելի ազատականացնել ավիացիան, քանի որ այս ոլորտն առաջին հերթին անվտանգություն է: Այդ տարիներին արհեստական խոչընդոտներ էին ստեղծվում հայկական ավիաուղիների նկատմամբ, և այդ ստեղծված խնդիրներից առաջացած փշրանքների շուկայի վրա ստեղծվեց «Արմավիա» ընկերությունը: Իսկ 2006 թվականի Սոչիի վթարից հետո, բնական է, որ «Արմավիան» պետք է սնանկանար»,–ասել է Պետրոսյանը։
Նա ընդգծել է, որ բաց երկնքի քաղաքականությունը չի կարող միակողմանի լինել։
«Այսպիսով, մենք դառնում ենք «проходной двор» ամեն մի արկածախնդրի համար: Վաղը, մյուս օրը «Աէրոֆլոտը» գրավելու է մեր շուկան: Վերականգնվում է հին Սովետական միության պատկերը, ինչը սկսվել է նախորդ տարվա սեպտեմբերի 3-ից: Չգիտեմ՝ ԵՏՄ-ն իրականություն կդառնա՞, թե ոչ, բայց այն շատ վտանգավոր է մեզ համար: Մենք կորցնում ենք ոլորտ ոլորտի հետևից: Չի բացառվում, որ մի օր Լենինի արձանն էլ վերականգնվի»:

7or.am