Քաղաքական

27.11.2014 12:24

Էդվարդ Անտինյան. «Այսօր Գագիկ Ծառուկյանն ավելի շատ աջակից ունի, քան 2013թ.» (տեսանյութ)

Էդվարդ Անտինյան. «Այսօր Գագիկ Ծառուկյանն ավելի շատ աջակից ունի, քան 2013թ.» (տեսանյութ)

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը, հյուրընկալվելով «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում, նշել է.

–Այսօր Գագիկ Ծառուկյանն ավելի շատ աջակից ունի, քան 2013թ.։ Առավել ևս, քաղաքական և հասարակական դաշտում սկսեցին նրան միանալ և վստահել։

Անտինյանը սա պայմանավորում է Ծառուկյանի հետևողական և հաշվարկված քայլերով.

–Մինչ այժմ տեսել ենք, որ բախման գնալն արդյունքի չի տվել։ Այսօր հնարավորություն կա ավելի հետևողականորեն պատրաստվելու, շտաբային աշխատանք տանելու, տեղերում աշխատանք տանելու, որպեսզի վճռական հարվածը հասցնելու ժամանակ կորուստներ չունենաս, ու իմանաս, որ հաստատ հաղթելու ես։ Եթե այդ վճռականությունից իշխանությունը հասկանա, որ, այնուամենայնիվ, պետք չէ գնալ առճակատման, և ի՛նքը գնա զիջումների՝ անցնում իշխանափոխության, իսկ ո՞րս ենք արյուն ցանկանում, որ, այս լարված տարածրջանում։ Եթե տեղի ունենա անցնցում իշխանափոխություն, ուրախ չենք լինի՞։ Այսօր տարվում է այս ծրագիրը, և դրան վստահողներ, հավատացողներ այսօր ավելի շատ կան։

Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթացն էլ քաղաքագետն այս պահին իրատեսական չի համարում, քանի որ նախ հնարավոր չի լինի ստանալ ՀՀԿ–ական պատգամավորների «կողմ» ձայները, և հետո, այն դեռ պետք է հաստատի Գագիկ Հարությունյանի գլխավորած Սահմանադրական դատարանը։

–Չեմ կարծում, որ անիրատեսական քայլերին միանալ–չմիանալով կարող ես որոշել ծանրակշիռ քաղաքական ուժի դիրքորոշումը,–հավելել է Է. Անտինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։