Կարծիք

27.11.2014 11:14


Նշան Գալստյան

Նշան Գալստյան

Արդեն զզվացրիք... Էն, որ մի հանգի գրում եք, թե բանակում չծառայածն իրավունք չունի բանակի ու պետության մասին դատողություններ անել, հազար ու մի հայրենասիրական պնդումներ եք անում, բոցաշունչ ստատուսներ գրում։ Բա էդ ո՞նց եղավ, որ յանիմ «ընդդիմադիր» Արման Բաբաջանյանին, ով, բոլորդ էլ գիտեք, որ իշխանության քրտնած թևի տակ է, մի տեսակ ընդունում եք, հարցազրույցներ եք տալիս նրա կայքին, պետությունից եք խոսում, դժգոհում ընդդիմությունից, կարդում նրա գրածը, հը՞... Էդ նույն Արման Բաբաջանյանը, ով ոչ թե չի ծառայել բանակում, այլ ուղղակի փախել է բանակից։ Ոչ թե թաքնվել է, այլ կեղծել է փաստաթղթեր։ Անկապ մարդկանց փաստաթղթեր չի կեղծել՝ ընկերներինը։ Մարդը գողացել ու կեղծել է։ Էդ կեղծած փաստաթղթերը ինքը չի ներկայացրել զինկոմիսարիատ, մորն է ուղարկել... Վերջում բռնվել ու դատվել է... Ու հիմա էս կարգի մարդն աշխատում է իշխանության համար ու խոսում Հայաստանի վատ օրից, պետականությունից, բանակից։ Դուք էլ ասում եք...

Նշան Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը