ԱՄՆ–ում ակտիվիստները կոչ են անում բոյկոտել «սև ուրբաթը» Ֆերգյուսոնի իրադարձությունների պատճառով
Ակտիվիստները կոչ են անում աֆրոամերիկացիներին բոյկոտել «սև ուրբաթը»՝ երկրի ամենաակտիվ առևտրային օրը՝ ի նշան բողոքի ատենակալների որոշման դեմ՝ պատասխանատվության չենթարկել ոստիկան Դարրեն Ուիլսոնին, որն անցած ամռանն ամերիկյան Ֆերգյուսոնում սպանել է անզեն սևամորթ Մայքլ Բրաունին։ «Սև ուրբաթը» նշվում է ԱՄՆ–ում նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը՝ Շնորհակալության օրվանից հետո։ Այդ օրվանից էլ ԱՄՆ–ում, ըստ ավանդույթի, մեկնարկում են սուրբծննդյան զեղչերը։ «Չկա արդարություն՝ չկա եկամուտ։ Տնտեսական բոյկոտի միջոցով մենք ցանկանում ենք ցույց տալ քաղաքական գործիչներին, որ սևամորթ մարդկանց կյանքը նույնպես արժեք ունի», – հստակեցրել են «Պահանջում ենք արդարություն Մայքլ Բրաունի համար» կազմակերպության անդամները։
ԱՄՆ–ում ակտիվիստները կոչ են անում բոյկոտել «սև ուրբաթը» Ֆերգյուսոնի իրադարձությունների պատճառով
Ակտիվիստները կոչ են անում աֆրոամերիկացիներին բոյկոտել «սև ուրբաթը»՝ երկրի ամենաակտիվ առևտրային օրը՝ ի նշան բողոքի ատենակալների որոշման դեմ՝ պատասխանատվության չենթարկել ոստիկան Դարրեն Ուիլսոնին, որն անցած ամռանն ամերիկյան Ֆերգյուսոնում սպանել է անզեն սևամորթ Մայքլ Բրաունին։
«Սև ուրբաթը» նշվում է ԱՄՆ–ում նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը՝ Շնորհակալության օրվանից հետո։ Այդ օրվանից էլ ԱՄՆ–ում, ըստ ավանդույթի, մեկնարկում են սուրբծննդյան զեղչերը։
«Չկա արդարություն՝ չկա եկամուտ։ Տնտեսական բոյկոտի միջոցով մենք ցանկանում ենք ցույց տալ քաղաքական գործիչներին, որ սևամորթ մարդկանց կյանքը նույնպես արժեք ունի», – հստակեցրել են «Պահանջում ենք արդարություն Մայքլ Բրաունի համար» կազմակերպության անդամները։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։