Տնտեսական

27.11.2014 10:31


Նաիրիտցիները կստանան մեկ ամսվա աշխատավարձ

Նաիրիտցիները կստանան մեկ ամսվա աշխատավարձ

Այսօր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը կայցելի «Նաիրիտ» գործարան և կհանդիպի աշխատակիցների հետ: Այցի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն,-այս մասին Zham.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտի» մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:
Նա նշեց, որ վաղը նաիրիտցիները կստանան մեկ ամսվա աշխատավարձ, որի ֆոնդը կազմում է մոտ 1 մլն դրամ, իսկ ընդհանուր պարտքը կազմում է 15 մլն դրամ. «Մեկ ամսվա աշխատավարձը «Նաիրիտի» աշխատակիցները կստանան վաղը, իսկ ամբողջ աշխատավարձի մասին տեսնենք, թե պարոն նախարարն ինչ կասի»:
Հիշեցնենք, որ Կառավարությունը խոստացել էր մինչև տարեվերջ մարել ամբողջ 12-15 ամսվա պարտքը, սակայն առայժմ ոչինչ չեն վճարել նաիրիտցիներին:

Այս խորագրի վերջին նյութերը