Աշխարհ

27.11.2014 10:37


Լոնդոնում մահացել է հայտնի ավազակ Խելագար Ֆրենկին

Լոնդոնում մահացել է հայտնի ավազակ Խելագար Ֆրենկին

«ВВС»–ի փոխանցմամբ՝ 90 տարեկան հասակում մահացել է անգլիացի հայտնի ավազակներից մեկը՝ Ֆրենկի Ֆրեյզերը։

Ֆրեյզերը, որը ճանաչված էր նաև Խելագար Ֆրենկի և Ատամնաբույժ մականուններով (քանի որ հայտնի էր այլ ավազակների ատամներն աքցանով հանելու մոլուցքով), կյանքի գրեթե կեսն անց է կացրել բանտում։ Նա Արևելյան Լոնդոնի հայտնի ավազակների սերնդի վերջին կենդանի ներկայացուցիչն էր, որոնց անունները հաճախ էին հայտնվում աղմկահարույց քրեական գործերում և 1960–ականների մամուլի աշխարհիկ հրապարակումներում։

Այս խորագրի վերջին նյութերը