Չեմպիոնների լիգայում «Բորուսիան» կրեց առաջին պարտությունը
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» կրեց առաջին պարտությունը՝ Լոնդոնում 0:2 հաշվով զիջելով «Արսենալին»: Տանտերերն արդեն երկրորդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ. աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոն։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առաջին խաղակեսում ունեցավ 2 գոլային պահ, սակայն դրանք գոլի վերածել չհաջողվեց։
57-րդ րոպեն «Արսենալը» խփեց երկրորդ գնդակը: Հաշիվը գեղեցիկ հարվածով կրկնապատկեց չիլիացի Ալեքսիս Սանչեսը: Այսպիսով, ագլիական ակումբը ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր: Հիշեցնենք, որ խմբից հաջորդ փուլ դուրս գալու ուղեգիր ժամանակից շուտ նվաճել էր նաև «Բորուսիան»։