Լրահոս

26.11.2014 21:48


Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության այսօրվա բոյկոտի վերաբերյալ

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության այսօրվա բոյկոտի վերաբերյալ

Այսօր Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց հերթական նիստը: Տարբեր լրատվականների կողմից տրվեց սուբյեկտիվ գնահատական` շատ դեպքերում նաև իրականությանը չհամապատասխանող:
ԲՀկ-ն դեմ է քվեարկել նախագծին, որի համաձայն պետք է մինչև 15 տոկոսով բարձրացվեին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը, որոնք միջինը 200.000 դրամ են կազմում: Ինչպես իր ելույթում նշեց Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը, «պետք չէ այդբարձրացումը անել Երևանի բյուջեի ամբողջ խնայողությունների հաշվին, իսկ բարձրացնելու դեպքում` պետք է սկսել հենց մանկապարտեզներից և այն հաստատություններից , որոնք նվազագույն աշխատավարձ են ստանում կամ ընդհանրապես չեն խրախուսվում»:
Այդ գումարները ամբողջապես պետք է ուղվեին սոցիալապես անապահով և նվազագույն աշխատավարձ ստացող խավին, այլ ոչ 15 տոկոսով բարձրացվեին առանց այն էլ բարձր աշխատավարձերը:

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ռաֆֆի Գյոզալյան

Այս խորագրի վերջին նյութերը