Հովիկ Աբրահամյանը՝ դրամի արժեզրկման և «եռյակի» մասին
ՀՀԿ ԳՄ նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին ասել է, որ դրամի արժեզրկումը դրական և բացասական կողմեր ունի։
Նրա խոսքով՝ ԱՄՆ դոլարի կուրսի բարձրացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ հասարակության կենսամակարդակի վրա: Իսկ դրականը նա է, որ կարող է օգնել տեղի արտադրողներին՝ կազմակերպել արտադրություն, իրացում, արտահանում և ստեղծել աշխատատեղեր։
Իսկ թե որքան կպահպանվի այս իրավիճակը, այդ հարցը նա Կենտրոնական բանկի տիրույթում է համարում։
–Իրենք են դրա պատասխանտվությունըկրում,–ասել է Հ. Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է 12 կետերի շուրջ բանակցելու «եռյակի» մերժմանը, վարչապետը նշել է, որ իրենք հանդես են գալիս կառուցողական դիրքերից և ուզում են ընդդիմության հետ աշխատել.
–Կարծումեմ, ճիշտուկոռեկտկլինի, որիրենքպատասխանեն։ Եսամենինչանումեմ, որվստահենինձուԿառավարությանը: Իրենք նույնիսկ առաջարկել էին, որ 10-րդ կետից սկսեին, մենք նույնիսկ դրան էինք համաձայնվել։ Իսկ եթե իրենք չեն ուզում քննարկել, մենք անելիք չունենք։
Հովիկ Աբրահամյանը՝ դրամի արժեզրկման և «եռյակի» մասին
ՀՀԿ ԳՄ նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին ասել է, որ դրամի արժեզրկումը դրական և բացասական կողմեր ունի։
Նրա խոսքով՝ ԱՄՆ դոլարի կուրսի բարձրացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ հասարակության կենսամակարդակի վրա: Իսկ դրականը նա է, որ կարող է օգնել տեղի արտադրողներին՝ կազմակերպել արտադրություն, իրացում, արտահանում և ստեղծել աշխատատեղեր։
Իսկ թե որքան կպահպանվի այս իրավիճակը, այդ հարցը նա Կենտրոնական բանկի տիրույթում է համարում։
–Իրենք են դրա պատասխանտվությունը կրում,–ասել է Հ. Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է 12 կետերի շուրջ բանակցելու «եռյակի» մերժմանը, վարչապետը նշել է, որ իրենք հանդես են գալիս կառուցողական դիրքերից և ուզում են ընդդիմության հետ աշխատել.
–Կարծում եմ, ճիշտ ու կոռեկտ կլինի, որ իրենք պատասխանեն։ Ես ամեն ինչ անում եմ, որ վստահեն ինձ ու Կառավարությանը: Իրենք նույնիսկ առաջարկել էին, որ 10-րդ կետից սկսեին, մենք նույնիսկ դրան էինք համաձայնվել։ Իսկ եթե իրենք չեն ուզում քննարկել, մենք անելիք չունենք։
7or.am