Եվրոպա մտնող ամբողջ հերոինի կեսը մատակարարում է «Իսլամական պետությունը»
Եվրոպա մտնող ամբողջ հերոինի կեսը մատակարարում է «Իսլամական պետությունը»։ Այս մասին հաղորդել է թմրանյութերի շրջանառության ՌԴ Դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը ՀԱՊԿ անդամ–պետությունների՝ թմրանյութերի անօրինական շրջանառությանը հակազդելու թեմայով հրավիրված խորհրդի նիստին։ Նա նաև կարծիք է հայտնել, որ աֆղանական հերոինի զանգվածային տրանզիտի ուղիղ կեսը գնում է Եվրոպա անկայուն Իրաքի և մի շարք Աֆրիկյան երկրներով, և դրանից ստացված զգալի եկամուտները հանդիսանում են «Իսլամական պետության» գործունեության ֆինանսական հիմք։
Եվրոպա մտնող ամբողջ հերոինի կեսը մատակարարում է «Իսլամական պետությունը»
Եվրոպա մտնող ամբողջ հերոինի կեսը մատակարարում է «Իսլամական պետությունը»։
Այս մասին հաղորդել է թմրանյութերի շրջանառության ՌԴ Դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը ՀԱՊԿ անդամ–պետությունների՝ թմրանյութերի անօրինական շրջանառությանը հակազդելու թեմայով հրավիրված խորհրդի նիստին։
Նա նաև կարծիք է հայտնել, որ աֆղանական հերոինի զանգվածային տրանզիտի ուղիղ կեսը գնում է Եվրոպա անկայուն Իրաքի և մի շարք Աֆրիկյան երկրներով, և դրանից ստացված զգալի եկամուտները հանդիսանում են «Իսլամական պետության» գործունեության ֆինանսական հիմք։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։