Քաղաքական

26.11.2014 16:59


Գ. Իսագուլյան. «2015թ. գարնանամուտին Հայաստանում կունենանք ներքաղաքական միանգամայն նոր իրավիճակ»

Գ. Իսագուլյան. «2015թ. գարնանամուտին Հայաստանում կունենանք ներքաղաքական միանգամայն նոր իրավիճակ»

Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի նախաձեռնությունը՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «7օր»–ին ասել է, որ Փաշինյանի նպատակների ուսումնասիրությամբ երբևէ չի զբաղվել, ու չի զբաղվում, բայց նաև դա նրա սահմանադրական իրավունքն է՝ հանդես գալ նման նախաձեռնությամբ:

–Պարզապես անհասկանալի է, թե Սահմանադրությամբ նախատեսված ի՞նչ հիմնավորմամբ է պարոն Փաշինյանն այն փորձում օրակարգ մտցնել,–նշել է Գ. Իսագուլյանը:

Իսկ հարցին՝ այս պահին Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտարարելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը ձեռնտու չէ՞ հենց Սերժ Սարգսյանին, նա պատասխանել է.

–Ես չեմ կարծում, որ նույնիսկ Ձեր հարցադրման մեջ ակնարկվող` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ձեռնտու լինելու հանգամանքն ինչ-որ կերպ կարող է փոխել այն գործընթացը, որ նախաձեռնել է ոչիշխանական «եռյակը»։ Եվ «եռյակի» կողմից աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում մենք 2015թ. գարնանամուտին Հայաստանում կունենանք ներքաղաքական միանգամայն նոր իրավիճակ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը