ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սիրում է ասել, որ նա հիմա կանգնած է, և միշտ էլ կանգնած է լինելու ժողովրդի կողքին: Այսօր ժամանակն է ևս մեկ անգամ անդրադառնալու Նիկոլի այդ խոսքերին:
Ուզում է իշխանությունը դա, թե ոչ, ուզում են դա ընդդիմադիր ձևացող գործիչները, թե ոչ, սակայն ժողովուրդն այսօր ոչ իշխանական ուժերի կողքին է, նրանց շուրջ է համախմբված: Եվ այստեղ խոսքը ոչ միայն այն մասին է, որ վերջին հանրահավաքին մինչև 30 000 մարդ էր հավաքվել Ազատության հրապարակում, այլ նաև նրա, որ օրեցօր ավելանում է համաժողովրդական շարժմանը միացող քաղաքական ուժերի, ՀԿ-ների և այլ տարբեր նախաձեռնությունների թիվը: Տեղերում այսօր արդեն բացվել են մի շարք գրասենյակներ, և ժողովուրդը գնում է այնտեղ ոչ միայն իր պրոբլեմների լուծման համար, այլ նաև շարժմանը սեփական աջակցությունը ցուցաբերելու: Մարդկանց մոտ հույս է արթնացել: Դրա համար էլ նրանք կանգնած են ժողովրդի կողքին: Դուր է գալիս սա ոմանց, թե ոչ, անհերքելի փաստ է: Ստացվում է, որ ժողովուրդը շարժման կողքին է՝ ոչ իշխանական ուժերի հետ:
Իսկ ո՞ւր է այս պարագայում Նիկոլը. չէ՞ որ նա խոսք է տվել միշտ լինել ժողովրդի կողքին: Նիկոլը ոչ միայն շարժման և ժողովրդի կողքին չէ, այլ նաև փորձում է այս ամենին իր չմիանալը ինչ-որ պատճառներով արտահայտել: Եվ կարծում եմ, որ իր կողմից նախաձեռնած իմպիչմենտի գործընթացն իրականում ինքնարդարացման փորձ է:
Բայց կարծում եմ՝ արդարանալու պատճառ չկա: Շատ նորմալ է, եթե ոմանք չեն ցանկանում միանալ շարժմանը, և այս պարագայում պետք է ոչ թե արդարանալ, տարբեր պատճառներ բերել, թե ինչու չես միանում ու ձեռի հետ էլ «ցեխ շպրտում» շարժման վրա, այլ պետք է ուղղակի գոնե չխանգարել շարժմանը, չխոչընդոտել: Դա կլինի լավագույն լուծումն այս իրավիճակում:
Որտեղ է ժողովուրդը, և որտեղ է Նիկոլը

Արմեն Միքայելյան