Թուրքիան հույս ունի «Կապույտ հոսքի» գազի լրացուցիչ ծավալներից զեղչ ստանալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը։ «Մենք «Գազպրոմին» ուղղել ենք մեր առաջարկությունները, որոնք վերաբերում են գազի զեղչերին, և մենք հույս ունենք, որ «Գազպրոմը» հաշվի կառնի դրանք», – ասել է նա։ Նախարարն ընդգծել է նաև, որ ռուսական գազի մասնաբաժինը թուրքական շուկայում ընթացիկ տարում կազմել է 43-46 %։
Թուրքիան գազի զեղչ է խնդրում Ռուսաստանից
Թուրքիան հույս ունի «Կապույտ հոսքի» գազի լրացուցիչ ծավալներից զեղչ ստանալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը։
«Մենք «Գազպրոմին» ուղղել ենք մեր առաջարկությունները, որոնք վերաբերում են գազի զեղչերին, և մենք հույս ունենք, որ «Գազպրոմը» հաշվի կառնի դրանք», – ասել է նա։
Նախարարն ընդգծել է նաև, որ ռուսական գազի մասնաբաժինը թուրքական շուկայում ընթացիկ տարում կազմել է 43-46 %։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։