Եգիպտական իշխանությունները բացել են Գազայի հատվածի հետ «Ռաֆախ» սահմանակետը։ Ինչպես տեղեկացնում է արաբական ԶԼՄ–ն, անցակետի բացումը կայացել է պաղեստինյան կողմի խնդրանքով ավելի քան մեկ ամիս անց անվտանգության նկատառումներով փակվելուց հետո։ Սահմանը երկու օր է բաց լինելու՝ սկսած տեղական ժամանակով 12։00–ից։ Արաբական հանրապետության ղեկավարությունը փակել է սահմանը հոկտեմբերի 24-ի սահմանային ահաբեկչությունից հետո, որին զոհ է դարձել ավելի քան 30 ուժային։ Ստեղծվել է «բուֆերային գոտի»՝ մեկ կմ երկարությամբ, ոչնչացվել են անկլավը Եգիպտոսի հետ կապող հարյուրավոր ստորգետնյա թունելներ, որոնք օգտագործել են ծայրահեղականները։ Վերջին տվյալներով՝ սահմանային տերմինալի բացմանը մոտ 6 հազար պաղեստինցի է սպասել երկու կողմից։
Եգիպտոսը երկու օրով բացել է Գազայի հետ սահմանը
Եգիպտական իշխանությունները բացել են Գազայի հատվածի հետ «Ռաֆախ» սահմանակետը։ Ինչպես տեղեկացնում է արաբական ԶԼՄ–ն, անցակետի բացումը կայացել է պաղեստինյան կողմի խնդրանքով ավելի քան մեկ ամիս անց անվտանգության նկատառումներով փակվելուց հետո։
Սահմանը երկու օր է բաց լինելու՝ սկսած տեղական ժամանակով 12։00–ից։
Արաբական հանրապետության ղեկավարությունը փակել է սահմանը հոկտեմբերի 24-ի սահմանային ահաբեկչությունից հետո, որին զոհ է դարձել ավելի քան 30 ուժային։
Ստեղծվել է «բուֆերային գոտի»՝ մեկ կմ երկարությամբ, ոչնչացվել են անկլավը Եգիպտոսի հետ կապող հարյուրավոր ստորգետնյա թունելներ, որոնք օգտագործել են ծայրահեղականները։
Վերջին տվյալներով՝ սահմանային տերմինալի բացմանը մոտ 6 հազար պաղեստինցի է սպասել երկու կողմից։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։