Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման հիմունքները. հրատարակվել է ուսումնամեթոդական ձեռնարկ
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարական համալսարանի նախաձեռնությամբ հրատարակվել է «Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման հիմունքները» ուսումնամեթոդական ձեռնարկը, որը նախատեսված է թանգարանային աշխատողների և այդ գործն ուսումնասիրող բուհերի համար: Ձեռնարկի հեղինակ-կազմողը ՊՈԱԿ-ի ֆոնդային հարցերի գծով տնօրենի տեղեկալ Լիաննա Գևորգյանն է:
Աշխատությունն առաջին քայլն է` հայերենով ներկայացնելու ժամանակակից թանգարանագիտության կարևոր բնագավառներից մեկի հիմնախնդիրները: Ոչ մի թանգարան չի կարող գոյություն ունենալ առանց ցուցադրության, այլապես կվերածվի ուղղակի պահոցի, այս ձեռնարկն օգնում է ոչ միայն ցուցադրության գրագետ, այլև ժամանակակից մոտեցումներով կազմակերպմանը:
ԵՊՄՀ Թանգարանագիտության և հուշարձանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանը կարևոր է համարում ուսումնամեթոդական ձեռնարկի ստեղծումը: Աշխատության նախաբանում նա մասնավորապես նշել է. «Ներկայիս ուսումնամեթոդական ձեռնարկի հիմքում դրված են բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքները, որոնք լավագույնս ներկայացնում են այն կազմող հեղինակը , ինչի շնորհիվ այն դարձել է խիստ անհրաժեշտ և կարևոր գիտագործնական աշխատանքի սեղանի գիրք` մասնագետների և ուսանողների համար»։
Գալիք տարի հրատարակության կներկայացվի «Էքսկուրսավարության հիմունքները» ուսումնամեթոդական ձեռնարկը: