Եվրախորհրդի ղեկավար. «Ճգնաժամի լուծումն Ուկրաինայում դաշնայնացումն է»
Ճգնաժամի լուծումն Ուկրաինայում պետք է դառնա այդ երկրի դաշնայնացումը։ Այդպիսի կարծիք է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմփեյը՝ ելույթ ունենալով նախօրեին Քաղաքական հետազոտությունների փարիզյան ինստիտուտում։ «Սեպտեմբերի 5-ի մինսկյան համաձայնություններից հետո Ուկրաինայում հազար մարդ է զոհվել։ Ես դա արդեն հրադադար չեմ կոչում, – հայտարարել է Ռոմփեյը, – անհրաժեշտ է Ուկրաինայի խնդրի գլոբալ լուծում, որպեսզի այն լինի ապակենտրոնացված կամ դաշնային պետություն»։ Եվրոպական խորհրդի գնացող ղեկավարի կարծիքով Կիևը պետք է շարունակի մերձեցումը ԵՄ հետ, բայց պահպանի «Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ, որի հետ ունի ընդհանուր պատմություն, մշակույթ և լեզու»։
Եվրախորհրդի ղեկավար. «Ճգնաժամի լուծումն Ուկրաինայում դաշնայնացումն է»
Ճգնաժամի լուծումն Ուկրաինայում պետք է դառնա այդ երկրի դաշնայնացումը։ Այդպիսի կարծիք է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմփեյը՝ ելույթ ունենալով նախօրեին Քաղաքական հետազոտությունների փարիզյան ինստիտուտում։
«Սեպտեմբերի 5-ի մինսկյան համաձայնություններից հետո Ուկրաինայում հազար մարդ է զոհվել։ Ես դա արդեն հրադադար չեմ կոչում, – հայտարարել է Ռոմփեյը, – անհրաժեշտ է Ուկրաինայի խնդրի գլոբալ լուծում, որպեսզի այն լինի ապակենտրոնացված կամ դաշնային պետություն»։
Եվրոպական խորհրդի գնացող ղեկավարի կարծիքով Կիևը պետք է շարունակի մերձեցումը ԵՄ հետ, բայց պահպանի «Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ, որի հետ ունի ընդհանուր պատմություն, մշակույթ և լեզու»։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։