«Գագիկ Ծառուկյանը երբեք չի գնա մի քայլի, որն ի սկզբանե ենթադրում է ձախողում և փակուղի»
Ի՞նչ է ուզում անել իրականում Նիկոլ Փաշինյանն իր այս քայլով: Այն, որ պատգամավորն ինքն էլ վստահ է, և գիտի, որ իր քայլը դատապարտաված է ձախողման, պարզ է առաջին հայացքից: Ուրեմն, իր այս քայլով նա հետապնդում է այլ նպատակներ.
Նիկոլ Փաշինյանը կանխավ իմանալով, որ իր նախաձեռնությունը դատապարտված է ձախողման, ցանկանում է իր հետ նույն ձախողման ուղով տանել նաև ոչ իշխանական ուժերին` ի դեմս ԲՀԿ-ի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի:
Գագիկ Ծառուկյանը մշտապես շեշտում է, որ իր խոսքը գործ է: Եվ այս առումով ցանկացած քաղաքացի այսօր գիտի, որ եթե Գագիկ Ծառուկյանը նախաձեռնում է որևէ գործընթաց, ապա այն անպայման պետք է հասնի իր հաջող ավարտին: Դա է վկայում նաև «եռյակի» սկսած բուռն շարժման ալիքը, որին հենց սկզբից միացան բազմահազար քաղաքացիներ հենց միայն այն պատճառով, որ գիտեն՝ եթե այդ շարժման մեջ կա Գագիկ Ծառուկյանը, ապա այն հասնելու է իր վերջնական նպատակին:
Գիտակցելով իր նախաձեռնության ձախողումը` Նիկոլ Փաշինյանը չի ուզում միայնակ ձախողվել, և դրա համար արդեն իսկ հայտատարել է, որ իրեն պետք է 44 ստորագրություն. այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանն ուզում է իր հետ, իբր, իշխանափոխություն իրականացնելու անկեղծ քողի ներքո, փակուղի տանել նաև ԲՀԿ-ին և Գագիկ Ծառուկյանին:
Սակայն Գագիկ Ծառուկյանը, որը ունի բացառիկ հասարակական վստահություն, և մշտապես հայտատարում է, որ ամեն ինչի պատրաստ է միայն իր նկատմամբ եղած հանրության վստահությունը չկորցնելու համար, երբեք չի գնա մի քայլի, որն ի սկզբանե ենթադրում է ձախողում և փակուղի:
Նիկոլ Փաշինյանի այս նախաձեռնությունն իրականում լավ հաշվարկված քայլ է վերոնշյալ նպատակով, իսկ «իմպիչմենտ», «հրաժարական», «ստորագրություններ» և մնացյալ բառերը ընդամենը հմտորեն մտածված միջոցներ են: Ահա այն հիմնական շարժառիթը, որը դրդել է Նիկոլ Փաշինյանին սկսել ինչ-որ կասկածելի նախաձեռնություն: Եթե քաղաքական գործիչը կանխավ իմանալով իր քայլի դատապարտված լինելը` այնուամենայնիվ, գնում է դրան, ուրեմն քայլն ամենևին էլ նպատակ չէ, այլ ընդամենը միջոց ինչ-որ առաջին հայացքից չերևացող ենթանպատակներ իրագործելու համար:
«Գագիկ Ծառուկյանը երբեք չի գնա մի քայլի, որն ի սկզբանե ենթադրում է ձախողում և փակուղի»
Ի՞նչ է ուզում անել իրականում Նիկոլ Փաշինյանն իր այս քայլով: Այն, որ պատգամավորն ինքն էլ վստահ է, և գիտի, որ իր քայլը դատապարտաված է ձախողման, պարզ է առաջին հայացքից: Ուրեմն, իր այս քայլով նա հետապնդում է այլ նպատակներ.
Նիկոլ Փաշինյանը կանխավ իմանալով, որ իր նախաձեռնությունը դատապարտված է ձախողման, ցանկանում է իր հետ նույն ձախողման ուղով տանել նաև ոչ իշխանական ուժերին` ի դեմս ԲՀԿ-ի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի:
Գագիկ Ծառուկյանը մշտապես շեշտում է, որ իր խոսքը գործ է: Եվ այս առումով ցանկացած քաղաքացի այսօր գիտի, որ եթե Գագիկ Ծառուկյանը նախաձեռնում է որևէ գործընթաց, ապա այն անպայման պետք է հասնի իր հաջող ավարտին: Դա է վկայում նաև «եռյակի» սկսած բուռն շարժման ալիքը, որին հենց սկզբից միացան բազմահազար քաղաքացիներ հենց միայն այն պատճառով, որ գիտեն՝ եթե այդ շարժման մեջ կա Գագիկ Ծառուկյանը, ապա այն հասնելու է իր վերջնական նպատակին:
Գիտակցելով իր նախաձեռնության ձախողումը` Նիկոլ Փաշինյանը չի ուզում միայնակ ձախողվել, և դրա համար արդեն իսկ հայտատարել է, որ իրեն պետք է 44 ստորագրություն. այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանն ուզում է իր հետ, իբր, իշխանափոխություն իրականացնելու անկեղծ քողի ներքո, փակուղի տանել նաև ԲՀԿ-ին և Գագիկ Ծառուկյանին:
Սակայն Գագիկ Ծառուկյանը, որը ունի բացառիկ հասարակական վստահություն, և մշտապես հայտատարում է, որ ամեն ինչի պատրաստ է միայն իր նկատմամբ եղած հանրության վստահությունը չկորցնելու համար, երբեք չի գնա մի քայլի, որն ի սկզբանե ենթադրում է ձախողում և փակուղի:
Նիկոլ Փաշինյանի այս նախաձեռնությունն իրականում լավ հաշվարկված քայլ է վերոնշյալ նպատակով, իսկ «իմպիչմենտ», «հրաժարական», «ստորագրություններ» և մնացյալ բառերը ընդամենը հմտորեն մտածված միջոցներ են:
Ահա այն հիմնական շարժառիթը, որը դրդել է Նիկոլ Փաշինյանին սկսել ինչ-որ կասկածելի նախաձեռնություն: Եթե քաղաքական գործիչը կանխավ իմանալով իր քայլի դատապարտված լինելը` այնուամենայնիվ, գնում է դրան, ուրեմն քայլն ամենևին էլ նպատակ չէ, այլ ընդամենը միջոց ինչ-որ առաջին հայացքից չերևացող ենթանպատակներ իրագործելու համար:
Վիգեն Զաքարյանի ֆեյսբուքյան էջից