Հունական հեռուստաալիքները և ռադիոկայանները գործադուլ են հայտարարել
«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Հունաստանի պետական հեռուստաալիքները և ռադիոկայանները, միանալով ընդդեմ կառավարության քաղաքականության ԶԼՄ–ի շուրջօրյա գործադուլին, հրաժարվել են հեռարձակել լուրերի թողարկումները։ Հեռուստաընկերությունները միայն ֆիլմեր, գիտաճանաչողական և ժամանցային հաղորդումներ են հեռարձակում, իսկ ռադիոկայանները՝ երաժշտություն։ Աթենքի տեղեկատվական գործակալությունը դադարեցրել է հաղորդագրորթյունների թողարկումը 06։00-ից մինչև հինգաշբթի՝ 06։00-ն։ Չեն թարմացվում նաև լրատվական կայքերը։ Լրագրողների պարտադիր պահանջներում ներառված են հետևյալ կետերը՝ պարտադիր կոլեկտիվ աշխատանքային պայմանագրերի կիրառում, աշխատավարձերի պարտքերի վճարում, ինչպես նաև 2013 թվականի հունիսին լուծարված Հունաստանի ռադիոյի և հեռուստատեսության աշխատանքների վերականգնում։
Հունական հեռուստաալիքները և ռադիոկայանները գործադուլ են հայտարարել
«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Հունաստանի պետական հեռուստաալիքները և ռադիոկայանները, միանալով ընդդեմ կառավարության քաղաքականության ԶԼՄ–ի շուրջօրյա գործադուլին, հրաժարվել են հեռարձակել լուրերի թողարկումները։
Հեռուստաընկերությունները միայն ֆիլմեր, գիտաճանաչողական և ժամանցային հաղորդումներ են հեռարձակում, իսկ ռադիոկայանները՝ երաժշտություն։ Աթենքի տեղեկատվական գործակալությունը դադարեցրել է հաղորդագրորթյունների թողարկումը 06։00-ից մինչև հինգաշբթի՝ 06։00-ն։
Չեն թարմացվում նաև լրատվական կայքերը։
Լրագրողների պարտադիր պահանջներում ներառված են հետևյալ կետերը՝ պարտադիր կոլեկտիվ աշխատանքային պայմանագրերի կիրառում, աշխատավարձերի պարտքերի վճարում, ինչպես նաև 2013 թվականի հունիսին լուծարված Հունաստանի ռադիոյի և հեռուստատեսության աշխատանքների վերականգնում։