Աշխարհ

26.11.2014 13:09


Ֆերգյուսոնում սպանության գործի հետ կապված ցույցեր են տեղի ունենում Նյու Յորքում

Ֆերգյուսոնում սպանության գործի հետ կապված ցույցեր են տեղի ունենում Նյու Յորքում

Նյու Յորքում բազմահազարանոց ցույցեր են տեղի ուենում Ֆերգյուսոնում ամռանը 18-ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին սպանած սպիտակամորթ ոստիկան Դարրեն Ուիլսոնին պատասխանատվության չենթարկելու՝ երդվյալ ատենակալների որոշման դեմ։
Ցուցարարներին հաջողվել է որոշ ժամանակով փակել Գուդզոնով անցնող Նյու Յորքը հարևան Նյու Ջերսի նահանգի հետ կապող ավտոճանապարհային թունելի մուտքը։ Դրանից հետո ցուցարարները արգելափակել էին խոշոր ավտոմայրուղի։ Ցուցարարները պարզել են «Մի՛ կրակիր» գրառմամբ պաստառներ։ Կարգախոսն այս պատահական չէ. ականատեսների խոսքերով, երբ Ուինսթոնը կրակում էր Բրաունի վրա, նա արդեն բարձրացրել էր ձեռքերը։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի իշխանությունները վերջապես հասկանան, որ սևամորթ լինելը հանցագործություն չէ։ Որքան Մայքլ Բրաունի նման չափահաս պետք է զոհվի, որ երկրում ինչ–որ բան փոխվի», – ասել է նյույորքյան ցույցին մասնակցող երիտասարդը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը