ՄԱԿ ԳԱ–ն Պաղեստինի աջակցության վերաբերյալ հինգ բանաձև է ընդունել
ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեան հինգ բանաձև է ընդունել ի աջակցություն Պաղեստինի. այն քննադատում է Իսրայելի բնակեցման և օկուպացիոն գործունեությունը։ Փաստաթղթերը, որոնք հաստատվում են ամեն տարի, կոչված են նպաստելու պաղեստինյան ժողովրդի ինքնորոշմանը, ինչպես նաև մերձավորարևելյան խնդրի լուծմանը։ «Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման բանաձևում» ԳԱ–ն հայտարարել է բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտության մասին, որը հիմնված կլինի պարզ չափորոշիչների վրա, և հստակ ժամանակահատված կունենա՝ հասնելու արդար, ամուր և համընդգրկուն կարգավորման։ ԳԱ անդամ–երկրները ողջունել են այդ ոլորտում մերձավորարևելյան «քառյակի»՝ ՌԴ–ի, ԱՄՆ–ի, ԵՄ–ի և ՄԱԿ–ի ներդրած ջանքերը։ Փաստաթուղթը պահանջում է Իսրայելի վերաբնակեցման գործունեության դադարեցում օկուպացված պաղեստինյան տարածքներում, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմում և օկուպացված սիրիական Հոլաններում, ինչպես նաև կոչ է անում «վերջ դնել սադրանքին իսրայելական վերաբնակիչների կողմից» կրոնական պաշտանմունքի վայրերում և նրանց շուրջ։ Բացի այդ, ԳԱ–ն պնդել է, որ իսրայելացիները լքեն 1967 թվականից օկուպացված պաղեստինյան տարածքները, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմը։
ՄԱԿ ԳԱ–ն Պաղեստինի աջակցության վերաբերյալ հինգ բանաձև է ընդունել
ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեան հինգ բանաձև է ընդունել ի աջակցություն Պաղեստինի. այն քննադատում է Իսրայելի բնակեցման և օկուպացիոն գործունեությունը։ Փաստաթղթերը, որոնք հաստատվում են ամեն տարի, կոչված են նպաստելու պաղեստինյան ժողովրդի ինքնորոշմանը, ինչպես նաև մերձավորարևելյան խնդրի լուծմանը։
«Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման բանաձևում» ԳԱ–ն հայտարարել է բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտության մասին, որը հիմնված կլինի պարզ չափորոշիչների վրա, և հստակ ժամանակահատված կունենա՝ հասնելու արդար, ամուր և համընդգրկուն կարգավորման։ ԳԱ անդամ–երկրները ողջունել են այդ ոլորտում մերձավորարևելյան «քառյակի»՝ ՌԴ–ի, ԱՄՆ–ի, ԵՄ–ի և ՄԱԿ–ի ներդրած ջանքերը։
Փաստաթուղթը պահանջում է Իսրայելի վերաբնակեցման գործունեության դադարեցում օկուպացված պաղեստինյան տարածքներում, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմում և օկուպացված սիրիական Հոլաններում, ինչպես նաև կոչ է անում «վերջ դնել սադրանքին իսրայելական վերաբնակիչների կողմից» կրոնական պաշտանմունքի վայրերում և նրանց շուրջ։ Բացի այդ, ԳԱ–ն պնդել է, որ իսրայելացիները լքեն 1967 թվականից օկուպացված պաղեստինյան տարածքները, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։