«Գաղջը» բարձրացել է ջրի երես։ Իշխանությունն այլևս չի խնայում իր արսենալում եղած «զենքերը» և բոլորին նետել է մարտի։ Մեծից փոքր, պիտանիից անպիտան, բաբաջանյաններից մինչև նիկոլներ օգտագործում է մինչև «վարդապետի խազը»։ Իշխանությունն այժմ խաղում է լրիվ բաց քարտերով, ստիպվա՛ծ։ Օրինակ՝ եթե մինչև այժմ Նիկոլին «խնայում» էին՝ նրան պահելով նախընտրական շրջանում ընդդիմության դեմ «կատաղի» ընդդիմություն խաղալու համար, այժմ արդեն հանել են «քարոզչամայրուղի»՝ ձեռքը տալով իմպիչմենտի «մուտիլովկան»։ Էլ չեն հասկանում, որ այլևս ոչ մի «գործիք» չի աշխատում. ընդամենը մի քանի «ազնիվ քյարփինջ» կհավատա, իսկ իշխանական «հեղափոխականներն» էլ կձևացնեն, թե հավատացել են, որ «սկզբունքային» Նիկոլը Սերժի հրաժարականն է պահանջում, իսկ այ մյուսներն ուղղակի ձևեր են թափում։ Այ, այ, այ... Սրանք մի քանի օրվա օգտագործման փուչիկներ են, որոնք վերջին շրջանում պայթում են հենց դրանք փչողների գլխին։ Պարզ չի՞, որ ԱԺ–ում իմպիչմենտի գործընթացն ի սկզբանե ձախողված է, հետևաբար դա շրջանառության մեջ դնելն ու դրան միանալը՝ պարզապես կապիկություն։ Պարզ չի՞, որ այժմ հնարավոր չէ խորհրդարանում ստանալ իմպիչմենտի առաջին փուլի համար անհրաժեշտ 66, իսկ երկրորդ փուլի համար՝ 87 պատգամավորի ձայները։ Եվ հետո, Սերժ Սարգսյանի հրաժարականը հո մենակ պահանջելով չէ՞։ Մեր հարևան Վալոդն էլ է նրա հրաժարականը պահանջում, և՞... Ավելի ճիշտ չի՞ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելը, ինչով հիմա զբաղված է համաժողովրդական շարժումը, այլ ոչ թե ստից պահանջելը ու, բնականաբար, չհասնելը։ Ի վերջո, մեզ ընթա՞ցքն է հետաքրքրում, թե՞ արդյունքը։ Եթե մարդիկ նախընտրում են ընթացիկ օդատատանումները, ուրեմն կա՛մ միտումնավոր, կա՛մ միամտաբար հայտնվում են իշխանական տիրույթում, որտեղ վաղուց իր «պատվավոր» տեղն է «բռոնյա արել» Նիկոլը։ Հա, Գեղամյանի ականջն էլ կանչի. լուրջ կոնկուրենտ ունի։ Ի դեպ, մինչև Գեղամյանը չհանգրվանեց ՀՀԿ–ի ցուցակում, ոմանք դեռ շարունակում էին նրան հավատալ։ Հիմա ինչ, մինչև Նիկոլին էլ դե յուրե չհանրապետականացնեն, էդպես էլ շարունակելո՞ւ եք նրան հավատալ։ Մարդ այդքան միամիտ ու կույր չի լինի, ախր։ Գոնե մի քիչ ինքնասիրությո՛ւն ունեցեք։
Արեգնազ Մանուկյան
«Գաղջը» բարձրացել է ջրի երես։ Իշխանությունն այլևս չի խնայում իր արսենալում եղած «զենքերը» և բոլորին նետել է մարտի։ Մեծից փոքր, պիտանիից անպիտան, բաբաջանյաններից մինչև նիկոլներ օգտագործում է մինչև «վարդապետի խազը»։ Իշխանությունն այժմ խաղում է լրիվ բաց քարտերով, ստիպվա՛ծ։
Օրինակ՝ եթե մինչև այժմ Նիկոլին «խնայում» էին՝ նրան պահելով նախընտրական շրջանում ընդդիմության դեմ «կատաղի» ընդդիմություն խաղալու համար, այժմ արդեն հանել են «քարոզչամայրուղի»՝ ձեռքը տալով իմպիչմենտի «մուտիլովկան»։ Էլ չեն հասկանում, որ այլևս ոչ մի «գործիք» չի աշխատում. ընդամենը մի քանի «ազնիվ քյարփինջ» կհավատա, իսկ իշխանական «հեղափոխականներն» էլ կձևացնեն, թե հավատացել են, որ «սկզբունքային» Նիկոլը Սերժի հրաժարականն է պահանջում, իսկ այ մյուսներն ուղղակի ձևեր են թափում։ Այ, այ, այ...
Սրանք մի քանի օրվա օգտագործման փուչիկներ են, որոնք վերջին շրջանում պայթում են հենց դրանք փչողների գլխին։ Պարզ չի՞, որ ԱԺ–ում իմպիչմենտի գործընթացն ի սկզբանե ձախողված է, հետևաբար դա շրջանառության մեջ դնելն ու դրան միանալը՝ պարզապես կապիկություն։ Պարզ չի՞, որ այժմ հնարավոր չէ խորհրդարանում ստանալ իմպիչմենտի առաջին փուլի համար անհրաժեշտ 66, իսկ երկրորդ փուլի համար՝ 87 պատգամավորի ձայները։ Եվ հետո, Սերժ Սարգսյանի հրաժարականը հո մենակ պահանջելով չէ՞։ Մեր հարևան Վալոդն էլ է նրա հրաժարականը պահանջում, և՞...
Ավելի ճիշտ չի՞ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելը, ինչով հիմա զբաղված է համաժողովրդական շարժումը, այլ ոչ թե ստից պահանջելը ու, բնականաբար, չհասնելը։ Ի վերջո, մեզ ընթա՞ցքն է հետաքրքրում, թե՞ արդյունքը։ Եթե մարդիկ նախընտրում են ընթացիկ օդատատանումները, ուրեմն կա՛մ միտումնավոր, կա՛մ միամտաբար հայտնվում են իշխանական տիրույթում, որտեղ վաղուց իր «պատվավոր» տեղն է «բռոնյա արել» Նիկոլը։
Հա, Գեղամյանի ականջն էլ կանչի. լուրջ կոնկուրենտ ունի։ Ի դեպ, մինչև Գեղամյանը չհանգրվանեց ՀՀԿ–ի ցուցակում, ոմանք դեռ շարունակում էին նրան հավատալ։ Հիմա ինչ, մինչև Նիկոլին էլ դե յուրե չհանրապետականացնեն, էդպես էլ շարունակելո՞ւ եք նրան հավատալ։ Մարդ այդքան միամիտ ու կույր չի լինի, ախր։ Գոնե մի քիչ ինքնասիրությո՛ւն ունեցեք։
Արեգնազ Մանուկյան