Կարծիք

26.11.2014 11:31


Գործի է դրվել «սեփական հրաժարականը պահանջող» օպերացիան

Գործի է դրվել «սեփական հրաժարականը պահանջող» օպերացիան

Բաղրամյան 26-ում այն կարգի արտակարգ դրություն է, որ գործի է դրվել «սեփական հրաժարականը պահանջող» օպերացիան։ Օպերացիան պետք է իրականացնի դհոլների շտաբի պետ, ԱԺ միակ ու անկրկնելի դեմագոգ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը հայտարարել է, որ Ազգային ժողովում նախաձեռնելու է իմպիչմենտի գործընթաց։ Այդպիսով նա մտադիր է ներգրավել «եռյակին» մի գործընթացի մեջ, որը կանխավ անհաջողության է մատնված։
Փաշինյանը նշում է, որ «եռյակը» չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը. այդպիսով նա ցանկանում է ասել, որ չի հավատում «եռյակի»՝ ամբողջական իշխանափոխության հայտարարությանը։
Տրամաբանական է, որ «եռյակը» չպետք է ուշադրություն դարձնի փաշինյանական ցանկացած մտքի, քանզի արձագանքել, առավել ևս՝ գնալ աջակցել նրան որևէ գործում նշանակում է աջակցել Սերժ Սարգսյանին։
Եթե Փաշինյանը, ենթադրենք (օրվա հացը կորցնելու գնով էլ), անգամ անկեղծ ցանկանում է նախաձեռնել Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտնելու գործընթացը, ի՞նչ խնդիր. թող անի սեփական օրակարգով։ «Եռյակն» ունի իշխանափոխության ի՛ր «ճանապարհային քարտեզը» և շարժվելու է սեփական օրակարգով։
Ինչպես ասում են՝ կարո՞ղ ես՝ արա՛։
Ի դեպ, Նիկոլի ու մյուս բոլոր դհոլների ակտիվությունը պետք է ազդանշան լինի այն բանի, որ «եռյակն» ամեն ինչ ճիշտ է անում։
Փաշինյանին մնում է կապել գոտին ու զեկույց ներկայացնել Սերժ Սարգսյանին, թե ինչու չստացվեց «իմպիչմենտ» օպերացիան։

Աննա Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը