Տնտեսական

26.11.2014 10:59


Գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է խաղողագործներին ավարտել այգեթաղը

Գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է խաղողագործներին ավարտել այգեթաղը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Արարատյան հարթավայրի և նախալեռնային գոտու խաղողագործական տարածաշրջաններում այգեթաղի աշխատանքներն ընթանում են խիստ դանդաղ:

Թեպետ վերջին տարիներին ձմռան ամիսներին գրանցված անհամեմատ մեղմ ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում չթաղված այգիներն առանձնապես չեն տուժել, սակայն բազմամյա փորձը ցույց է տալիս, որ առանձին տարիների կարող են դիտվել խիստ սառնամանիքներ: Նման պայմաններում վազերն ամբողջությամբ ցրտահարվում են, և կորստի է մատնվում ոչ միայն տվյալ տարվա ամբողջ բերքը, այլ նաև վտանգվում է հաջորդ տարվա կայուն բերքի ստացումը:Նկատի ունենալով այդ հանգամանքը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է նշված տարածաշրջանների այգեգործներին ռիսկի չդիմել և ավարտել այգեթաղի աշխատանքները 2015 թվականին խաղողի այգիներից երաշխավորված բարձր բերք ստանալու համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը