Պենտագոն. «Պակիստանի միջուկային զենքն ապահով պահպանվում է և չի ընկնի ահաբեկիչների ձեռքը»
ԱՄՆ–ը համոզված է, որ Պակիստանի միջուկային զենքն ապահով պահպանվում է, և չի ընկնի ահաբեկիչների ձեռքը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, փոխծովակալ Ջոն Քիրբին՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ամերիկյան փորձագետների կողմից միջուկային զենքի վերաբերյալ նոր զեկույցը։ Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Պակիստանի ռազմական միջուկային ծրագիրը բավականին արագ է զարգանում՝ մյուս երկրների նմանատիպ ծրագրերի համեմատ։ Մասնագետների գնահատականներով՝ այժմ Իսլամաբադը տիրապետում է «քայքայող նյութերի պաշարի, որը բավարար է 110-120 միջուկային մարտական գլխիկներ արտադրելու համար», իսկ 2020 թվականին կարող է ստեղծել «ավելի քան 200 միավոր միջուկային զենք»։
Վերջին տարիներին «միջուկային տերությունների ակումբ է» մտել նաև Հնդկաստանը, որը Պակիստանի հետ սուր քաղաքական հակամարտության մեջ է։ Այդ պատճառով փորձագետները կարծում են, որ Հարավային Ասիայում պահպանվում է «ռազմավարական կայունության խափանման մեծ սպառնալիք՝ կապված չլուծված տարածքային վեճերի, տրանսսահմանային ահաբեկչության և միջուկային զինանոցի ընդլայնման հետ»։
Պենտագոն. «Պակիստանի միջուկային զենքն ապահով պահպանվում է և չի ընկնի ահաբեկիչների ձեռքը»
ԱՄՆ–ը համոզված է, որ Պակիստանի միջուկային զենքն ապահով պահպանվում է, և չի ընկնի ահաբեկիչների ձեռքը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, փոխծովակալ Ջոն Քիրբին՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ամերիկյան փորձագետների կողմից միջուկային զենքի վերաբերյալ նոր զեկույցը։
Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Պակիստանի ռազմական միջուկային ծրագիրը բավականին արագ է զարգանում՝ մյուս երկրների նմանատիպ ծրագրերի համեմատ։ Մասնագետների գնահատականներով՝ այժմ Իսլամաբադը տիրապետում է «քայքայող նյութերի պաշարի, որը բավարար է 110-120 միջուկային մարտական գլխիկներ արտադրելու համար», իսկ 2020 թվականին կարող է ստեղծել «ավելի քան 200 միավոր միջուկային զենք»։
Վերջին տարիներին «միջուկային տերությունների ակումբ է» մտել նաև Հնդկաստանը, որը Պակիստանի հետ սուր քաղաքական հակամարտության մեջ է։ Այդ պատճառով փորձագետները կարծում են, որ Հարավային Ասիայում պահպանվում է «ռազմավարական կայունության խափանման մեծ սպառնալիք՝ կապված չլուծված տարածքային վեճերի, տրանսսահմանային ահաբեկչության և միջուկային զինանոցի ընդլայնման հետ»։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։