Լրահոս

26.11.2014 10:32


Ֆերգյուսոնում սպանված դեռահասի ընտանիքը քննադատել է բռնարար բողոքները

Ֆերգյուսոնում սպանված դեռահասի ընտանիքը քննադատել է բռնարար բողոքները

Սևամորթ Մայքլ Բրաունի ընտանիքը, որն օգոստոսին սպանվել էր սպիտակ ոստիկանի կողմից Ֆերգյուսոնում, քննադատել է նախորդ գիշեր քաղաքում տեղի ունեցած բռնարար բողոքները։
Մամուլի ասուլիսին Բրաունի ընտանիքի փաստաբանները հայտարարել են, որ տուժած կողմը կիսում է ակցիայի մասնակիցների տրամադրությունները և զգացմունքները, սակայն բռնությանը դեմ է։ Հավաքվածների մոտ պետք է ելույթ ունենար սպանվածի հայրը, սակայն վերջին պահին հրաժարվել է։
Բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ, իրենց հերթին, քննադատել են ատենակալների որոշումը։ Բրաունների փաստաբան Բենջամին Քրամփն ասել է, որ այդպիսի անարդարությունը խթանում է լարվածությունը հասարակության մեջ և կասկածի տակ դնում օրենքի առաջ բոլորի հավասարության հավատը։
«Մենք կարող ենք տեսնել՝ ինչպիսին է դրա արդյունքը. մենք այն տեսել ենք նախորդ գիշեր», – հայտարարել է նա։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը