Ֆերգյուսոնում ձերբակալված ամերիկացիների թիվը հասել է 61–ի
Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում ձերբակալվածների թիվը հասել է 61–ի։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ֆերգյուսոնի բնակիչները երկուշաբթի երեկոյան անկարգություններ են սկսել՝ ի նշան բողոքի ատենակալների որոշման դեմ՝ դատական պատասխանատվության չենթարկելու ոստիկան Դարրեն Ուիլսոնին, որն ամռանը սպանել է 18-ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին։
Հեռուստաալիքները ցույց են տվել կադրեր՝ ինչպես են ցուցարարները թալանում և հրդեհում խանութները։ Նրանց ցրելու համար ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել։
Ֆերգյուսոնում ձերբակալված ամերիկացիների թիվը հասել է 61–ի
Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում ձերբակալվածների թիվը հասել է 61–ի։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ֆերգյուսոնի բնակիչները երկուշաբթի երեկոյան անկարգություններ են սկսել՝ ի նշան բողոքի ատենակալների որոշման դեմ՝ դատական պատասխանատվության չենթարկելու ոստիկան Դարրեն Ուիլսոնին, որն ամռանը սպանել է 18-ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին։
Հեռուստաալիքները ցույց են տվել կադրեր՝ ինչպես են ցուցարարները թալանում և հրդեհում խանութները։ Նրանց ցրելու համար ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։