Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ստրասբուրգում է. այցը չունի կրոնական բաղադրիչ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր մեկնել է արտերկրյա ուղևորության։ Նա ժամանել է Ստրասբուրգ, որտեղ նախատեսված են նրա ելույթները Եվրախորհրդարանում և Եվրախորհրդում։ Հռոմի պապի նոր ուխտագնացությունը դիտորդներն արդեն ռեկորդային են համարում։ Նախ՝ սա նրա ամենակարճ ուղևորությունն է Իտալիայի սահմաններից դուրս. համաձայն ծրագրի՝ Ֆրանցիսկոսը Ստրասբուրգում կանցկացնի 3 ժամ 50 րոպե։ Երկրորդ՝ Հռոմի պապի առկա ուղևորությունը հռոմեական կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ գրեթե չունի կրոնական բացադրիչ և չի նախատեսում մասնակցություն եկեղեցական արարողակարգերին։ Միևնույն ժամանակ, Վատիկանի դիվանագիտական աղբյուրներն ընդգծում են, որ խոսքը պաշտոնական այցի մասին չէ Ֆրանսիա, և հանդիպումներ ֆրանսիացի ղեկավարների հետ չեն նախատեսվում։ Պապը Ստրասբուրգ է ժամանել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հրավերով։ Ենթադրվում է, որ Հռոմի պապը հանդես կգա հասարակության աղքատ բնակիչների հանդեպ եվրոպական միասնականության ու պատասխանատվության կոչերով։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ստրասբուրգում է. այցը չունի կրոնական բաղադրիչ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր մեկնել է արտերկրյա ուղևորության։ Նա ժամանել է Ստրասբուրգ, որտեղ նախատեսված են նրա ելույթները Եվրախորհրդարանում և Եվրախորհրդում։
Հռոմի պապի նոր ուխտագնացությունը դիտորդներն արդեն ռեկորդային են համարում։ Նախ՝ սա նրա ամենակարճ ուղևորությունն է Իտալիայի սահմաններից դուրս. համաձայն ծրագրի՝ Ֆրանցիսկոսը Ստրասբուրգում կանցկացնի 3 ժամ 50 րոպե։
Երկրորդ՝ Հռոմի պապի առկա ուղևորությունը հռոմեական կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ գրեթե չունի կրոնական բացադրիչ և չի նախատեսում մասնակցություն եկեղեցական արարողակարգերին։ Միևնույն ժամանակ, Վատիկանի դիվանագիտական աղբյուրներն ընդգծում են, որ խոսքը պաշտոնական այցի մասին չէ Ֆրանսիա, և հանդիպումներ ֆրանսիացի ղեկավարների հետ չեն նախատեսվում։
Պապը Ստրասբուրգ է ժամանել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հրավերով։
Ենթադրվում է, որ Հռոմի պապը հանդես կգա հասարակության աղքատ բնակիչների հանդեպ եվրոպական միասնականության ու պատասխանատվության կոչերով։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։