Լրահոս

25.11.2014 14:57


Այաթոլլա Համենեի. «ԱՄՆ–ին և ԵՄ–ին չի հաջողվի Իրանին ծնկի բերել»

Այաթոլլա Համենեի. «ԱՄՆ–ին և ԵՄ–ին չի հաջողվի Իրանին ծնկի բերել»

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին Կումայում՝ իրանական խոշորագույն շիական կենտրոնում ելույթ ունենալով աստվածաբան դասախոսների առաջ՝ ասել է.
«ԱՄՆ–ին և եվրոպական երկրներին, որոնք նեոգաղութացման արտաքին քաղաքականություն են իրականացնում, չի հաջողվի Իրանին ծնկի բերել»։

Այդ հայտարարությունն արվել է Վիեննայում Իրանի և «վեցնյակի» միջև բանակցությունների ընթացիկ փուլի ավարտին. ինչպես հայտնի է, չի հաջողվել հասնել համաձայնության իրանական միջուկային ծրագրի հարցում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը՝ «ԻՌՆԱ»–ին հղումով։

Այս խորագրի վերջին նյութերը