Փարիզում տեղի է ունեցել հայ-ֆրանսիական տնտեսական համաժողով
Նոյեմբերի 24-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան, Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստանբարեկամության խմբի և Ֆրանսիայում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի բարձր հովանու ներքո անցկացվեց «Հայաստան՝ մուտք դեպի Եվրասիական տնտեսական շուկա. Հայաստանի առավելությունները և հնարավորությունները» խորագրով հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովը:
Համաժողովի հիմնական նպատակն էր բացահայտել հայ-ֆրանսիական առևտրային հարաբերությունների նոր հնարավորությունները, նպաստել Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցության հետագա զարգացմանը:
Համաժողովին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Իր ելույթում էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումայինմիջավայրը, Հայաստանում ներդրումներ կատարելու արտոնությունները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության տարածքում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող ֆրանսիացիգործարարների համար առկա հնարավորությունները:
Միջոցառման շրջանակում կազմակերպվել են մի շարք «կլոր սեղաններ» տարբեր թեմաներով. տուրիզմ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, դեղագործություն, գյուղատնտեսություն, ոսկեգործություն:
Միջոցառմանը ներկա են գտնվել մի շարք քաղաքական գործիչներ, հայ և ֆրանսիացի գործարարներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների, ինչպես նաև հայկական և ֆրանսիական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: