Միսսուրի նահանգի իշխանություններն ազգային գվարդիայի լրացուցիչ ուժեր են ուղղել Ֆերգյուսոն
Ամերիկյան Միսսուրիի նահանգապետ Ջեյ Նիքսոնը կարգադրել է անկարգություններով համակված Ֆերգյուսոն քաղաք ուղղել ազգային գվարդիայի լրացուցիչ ուժեր։ Այս մասին հաղորդել է նահանգապետարանը։ Ազգային գվարդիայի մարտիկներն արդեն հսկում են քաղաքը, որի բնակիչները բողոքում են ատենակալների որոշման դեմ՝ դատական պատասխանատվության չենթարկելու ոստիկան Դարրեն Ուիլսոնին, որն ամռանը սպանել է 18-ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին։ Տեղական ոստիկանության ներկայացուցիչների տվյալներով` նախորդ գիշեր 29 մարդ է ձերբակալվել։ Սենթ–Լուի շրջանի ոստիկանապետ Ջոն Բելմարի խոսքերով՝ իրավիճակը, որն առկա է քաղաքում, շատ ավելի վատ է, քան օգոստոսին. մեկ գիշերվա ընթացքում նա 150 կրակոց է լսել։ Քաղաքում տասից ավելի շենք է այրվում, այդ թվում՝ պահեստներ, ավտոպահեստամասերի խանութներ։ Կրակոցների պատճառով հրշեջները չեն կարողանում մոտենալ այրվող շենքերին, որպեսզի հանգցնեն դրանք։ Նախորդ շաբաթ Միսսուրիի նահանգապետ Ջեյ Նիքսոնը հայտարարել էր արտակարգ իրավիճակ մտցնելու մասին։
Միսսուրի նահանգի իշխանություններն ազգային գվարդիայի լրացուցիչ ուժեր են ուղղել Ֆերգյուսոն
Ամերիկյան Միսսուրիի նահանգապետ Ջեյ Նիքսոնը կարգադրել է անկարգություններով համակված Ֆերգյուսոն քաղաք ուղղել ազգային գվարդիայի լրացուցիչ ուժեր։ Այս մասին հաղորդել է նահանգապետարանը։
Ազգային գվարդիայի մարտիկներն արդեն հսկում են քաղաքը, որի բնակիչները բողոքում են ատենակալների որոշման դեմ՝ դատական պատասխանատվության չենթարկելու ոստիկան Դարրեն Ուիլսոնին, որն ամռանը սպանել է 18-ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին։
Տեղական ոստիկանության ներկայացուցիչների տվյալներով` նախորդ գիշեր 29 մարդ է ձերբակալվել։
Սենթ–Լուի շրջանի ոստիկանապետ Ջոն Բելմարի խոսքերով՝ իրավիճակը, որն առկա է քաղաքում, շատ ավելի վատ է, քան օգոստոսին. մեկ գիշերվա ընթացքում նա 150 կրակոց է լսել։
Քաղաքում տասից ավելի շենք է այրվում, այդ թվում՝ պահեստներ, ավտոպահեստամասերի խանութներ։ Կրակոցների պատճառով հրշեջները չեն կարողանում մոտենալ այրվող շենքերին, որպեսզի հանգցնեն դրանք։
Նախորդ շաբաթ Միսսուրիի նահանգապետ Ջեյ Նիքսոնը հայտարարել էր արտակարգ իրավիճակ մտցնելու մասին։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։